Masdar-ն աշխատում է նախագծերի վրա Քելբաջարում եւ Լաչինում

07.02.2022 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Masdar #Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահի
Masdar-ն աշխատում է նախագծերի վրա Քելբաջարում եւ Լաչինում, ասել է ընկերության գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին  Trend-ին տված հարցազրույցում։

«Մենք աշխատում ենք 100 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայանի կառուցման վրա Քելբաջարում եւ Լաչինում, ինչպես նաեւ 150 մեգավատ հզորությամբ արեւային մարտկոցների նախագծի վրա՝ ազատագրված տարածքների «խելացի» քաղաքներում եւ գյուղերում»,- ասել է նա։

Ռամահին ընդգծել է, որ ընկերությունը ցանկություն ունի ընդլայնել իր ներկայությունը Ադրբեջանի էներգետիկ շուկայում։

«Ադրբեջանը մեծ ներուժ ունի «կանաչ էներգետիկայի» ոլորտում, եւ մենք ուրախ կլինենք մասնակցել նախագծերի մշակմանը»,- հավելել է Masdar-ի գործադիր տնօրենը։

Նշենք, որ Masdar-ը Հայաստանում իրականացնում է 200 մեգավատ հզորությամբ արեւային էլեկտրակայան կառուցելու նախագիծ եւ քննարկում է նույն հզորությամբ երկրորդ կայանի կառուցման նախագիծը։
Դիտում՝ 3248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW