Մշակվել են ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման նոր մեխանիզմներ

07.02.2022 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ #ԵԱՏՄ #Արտակ Քամալյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ Հանձնաժողովի արդյունաբերական դաշինքը մշակել է արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմներ, որոնք ձեւակերպվել են առանձին զեկույցի տեսքով:

Նրա խոսքով՝ աշխատանքն իրականացվել է Միության երկրների, Եվրասիական զարգացման բանկի, Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի եւ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի, ինչպես նաեւ ԵԱՏՄ երկրների զարգացման այլ հաստատությունների հետ համատեղ։

«Այս փաստաթղթով առաջարկվում է դիտարկել Միությունում ինտեգրման արտոնյալ ֆինանսավորմանն աջակցելու նոր մեխանիզմների զարգացման հեռանկարները։ Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերին մասնակցող բիզնեսների համար վարկերի տոկոսադրույքի նվազեցման հնարավորության մասին է՝ այս գործընթացում օգտագործելով խառը ֆինանսավորման հնարավորությունները, մշակելով մեխանիզմներ Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների առավել ակտիվ ներգրավման համար»,- նշել է Արտակ Քամալյանը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն էլ ասել է, որ 2021 թվականին՝ 2020-ի համեմատ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1%-ով։

Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Բելառուսում՝ 6,7%, եւ Ռուսաստանում՝ 5,2%։ Միության շրջանակում կոոպերացիոն մատակարարումներն աճել են 33,9%-ով։

Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել Միության ներսում անբավարար ներդրումային եւ նորարարական ակտիվության խնդրի վրա։

«ԵԱՏՄ-ում հիմնական կապիտալում ներդրումները զգալիորեն ցածր են համաշխարհային միջին ցուցանիշից եւ կազմում են 17%-ից՝ Հայաստանում մինչեւ 25%՝ Ղազախստանում: Անհրաժեշտ է ներդրումների ծավալն ավելացնել 1,5-2 անգամ, իսկ արդյունաբերության մեջ՝ ավելի շատ, ձեռնարկությունների համար պետք է մեծացնել ֆինանսական ռեսուրսներին հասանելիությունը եւ ստեղծել զարգացման մոտիվացիոն մեխանիզմներ»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։
Դիտում՝ 3486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW