Եվրամիությունը (ԵՄ) Ադրբեջանին կտրամադրի €2 միլիարդի ֆինանսական օգնության փաթեթ, հայտարարել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։«Վարհելին նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկերն է։ Նրա խոսքով՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակում ԵՄ-ն €2 միլիարդի ֆինանսական փաթեթ է հատկացնում Ադրբեջանին եւ ներկայումս քննարկվում են կոնկրետ նախագծեր»։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ նախօրեին Բաքվում Վարհելիի բանակցությունների արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս քննադատել է Բաքվին եւ Երեւանին ֆինանսական օգնություն տրամադրելու ԵՄ մոտեցումը։ Մասնավորապես, Ադրբեջանի համար ի սկզբանե նախատեսվել են $150 միլիոնի միջոցներ, մինչդեռ Հայաստանի համար՝ €2,6 միլիարդի։ Ադրբեջանի նախագահը նման մոտեցումն անարդար էր համարել։ Նրա կարծիքով՝ երկու երկրների օգնության փաթեթը պետք է լինի նույնական»,- գրում է գործակալությունը։ Tweet Դիտում՝ 5128