Քաղաքականությունից դուրս. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրն աճել է 43,5%-ով

04.02.2022 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #ԱՄՆ #առեւտուր
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի 11 ամիսների ընթացքում գերազանցել է $31 միլիարդը, ինչը 43,5%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Prime գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ ԱՄՆ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման արդյունքներով՝ հավելելով, որ արտահանումն աճել է գրեթե 63%-ով, ներմուծումը՝ 28%-ով։

«Եվ եթե 2020 թվականին՝ Covid-ի անորոշության ֆոնին, փոխադարձ առեւտուրը սպասելիորեն նվազեց 9%-ով (մինչեւ $23,9 միլիարդ), ապա անցած տարի մենք զգալի շրջադարձ ունեցանք։ Սա պետք է ապահովի գործընկերության հետագա զարգացումը, քանի որ մենք բոլորս հուսով ենք, որ համավարակի բռնկումը կթեթեւանա»,- ասել է նախարարը։

Միաժամանակ, Մանտուրովը նշել է, որ հանդիպմանը 12 խոշորագույն ընկերությունների ներկայությունն օրինակ է այն բանի, որ «բիզնեսը, եթե ցանկանում է, հեռու է քաղաքական ենթատեքստից»։

Բացի այդ, Ռուսաստանում ամերիկյան ներդրումների կարեւոր հանգամանքն այն է, որ կապիտալի մինչեւ 75%-ը տեղաբաշխված է արտադրական հատվածում, նշել են ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում։
Դիտում՝ 4825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW