Վնեշտորգբանկը հաղթահարել է ադրբեջանական բանկի գնման թուլյտվություն ստանալու բոլոր խոչընդոտները

19.08.2008 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Ռուսաստանյան Վնեշտորգբանկը /ՎՏԲ/ հաղթահարել է Ադրբեջանի բանկային շուկա մտնելու բոլոր խոչընդոտները, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի առեւտրային ներչկայացուցիչ Յուրի Շչեդրինը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», Յուրի Շչեդրինը հույս է հայտնել, որ ՎՏԲ-ն մինչեւ ընթացիկ տարվա վերջ ադրբեջանական բանկի բաժնետոմսերը գնելու թույլտվություն կստանա:

ՎՏԲ-ն մտադիր է ադրբեջանական AF Bank-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ձեռք բերելու գործարք կնքել: Ինչպես նշել են Ադրբեջանի Ազգային բանկում /ԱԱԲ/, ներկայումս ՎՏԲ-ին արված առաջարկությունը գտնվում է քննարկման փուլում:

Ռուսաստանյան բանկի ղեկավարությունն ակնկալում է, որ գործարքը կկատարվի աշնանը:

Այժմ ռուսաստանյան խոշոր բանկերից Ադրբեջանում ներկայացված է «Ուրալսիբ» բանկը, որի տնօրինության տակ է գտնվում ադրբեջանական Nikoil Bank-ը: Վերջինս Ադրբեջանի բանկային հատվածում զբաղեցնում է 11-րդ տեղը:

Դիտում՝ 6286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW