Սալոնիկում տեղակայված CITY քոլեջը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2012 թվականից: CITY քոլեջը Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետն էր, իսկ 2021 թվականից հանդիսանում է բրիտանական առաջատար համալսարաններից մեկի՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը: Յորքի համալսարանն աշխարհի լավագույն համալսարաններից է, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններից մեկը Եվրոպայում: Այսօր պատմում ենք CITY քոլեջում ուսանած երեք հայ երիտասարդների մասին:Գրավիչ մեթոդաբանությունըՀակոբ Յեղնուկյանը 23 տարեկան է։ Շեֆիլդի համալսարանի հետ նրա ծանոթությունը կայացել էր քույրերի միջոցով։ Երկուսն էլ սովորում էին Սալոնիկում՝ մեկը մագիստրատուրայի, մյուսը՝ բակալավրի ծրագրով։ Տանը շարունակ հնչում էին գովաբանության խոսքեր դասապրոցեսի ու միջավայրի վերաբերյալ։ Հակոբն էլ մտածել է՝ իսկ ինչո՞ւ ոչ, գուցե արժե՞ փորձել։«Կանգնած էի ընտրության առջեւ՝ կամ պետք է ընդունվեի Հայաստանի Ամերիկյան համալսարան, կամ դիմեի Շեֆիլդի ծրագրին։ Շեֆիլդում, որտեղ կրթական ծրագիրը 3 տարվա համար է, միանգամից առաջարկվում է մասնագիտական գիտելիքների ամբողջական փաթեթ: Իսկ Ամերիկյան համալսարանում առաջին տարվա ընթացքում գերիշխում են մասնագիտական, բայց ընդհանուր առարկաները։ Այն ուսանողները, որոնք հստակ գիտեն, թե ինչ ուղղությամբ են ցանկանում շարունակել կրթությունը, երեք տարին շատ ավելի հարմար է», - բացատրում է Հակոբը: Հակոբ Յեղնուկյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ Նա ընտրեց բանկային գործն ու հաշվապահությունը։ Առաջին երկու տարում ուսումնասիրել է բիզնեսի հետ կապ ունեցող բոլոր հնարավոր առարկաները, իսկ երրորդ տարում մասնագիտացել է ֆինանսներ եւ բանկային հաշվապահություն մասնագիտությամբ։ Հակոբը կարեւորում է նաեւ միջմշակութային շփման փորձառությունը.«Քանի որ սովորում էի Սալոնիկում եւ ապրում հարակից քաղաքներից մեկում, շարունակ շփվում էի տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրում էի մշակույթներ, մարդկանց եւ նրանց կենսակերպը։ Բազմաթիվ ծանոթություններ եւ կապեր հաստատեցի, որոնք, վստահաբար, շատ են օգնելու ինձ ապագայում»։Երբ Հակոբին հարցնում են՝ ինչո՞ւ գնալ CITY College, միշտ պատասխանում է՝ ուսուցման որակը շատ բարձր է, հաճելի եւ արդյունավետ է դասախոսների հետ համատեղ աշխատանքը։ Իսկ արտերկրում միայնակ ապրելը ինքնուրույնություն եւ պարտաճանաչություն է ձեւավորում, մարդուն դեռահասից ուսանող դարձնում եւ հասունացման ընթացքը շատ է արագացնում։«Ուրիշ տեսակ» դասախոսներըՌուդիկ Ավանեսյանն էլ 22 տարեկան է։ CITY College-ի մասին առաջին անգամ լսել է ընկերոջից, ում հետ էլ հետագայում մեկնել է Սալոնիկ սովորելու։ «Ընդունվեցի Շեֆիլդ, սկզբում՝ բակալավրի ծրագրով, որը ֆինանսեր եւ հաշվապահություն էր, հետո՝ մագիստրատուրա, ընտրելով ֆինանսական ռիսկերի կառավարումը։ Այսօրվա աշխարհը շատ արագ է զարգանում եւ փոփոխվում։ Մի քանի տարի առաջ կրիպտոարժույթների կամ NFT-ի մասին խոսելն անիմաստ էր թվում, ուսումնասիրելը՝ անմտություն։ Այսօր աշխարհը դրա շուրջ է պտտվում։ Ի՞նչ է անում այս համալսարանը։ Դասապրոցեսում ներգրավվում է աշխարհի վերջին զարգացումները, ինչի արդյունքում ուսանողը զարգանում է եւ կրթվում՝ հարմարվելով փոփոխվող աշխարհին։ Հայաստանի համալսարանների ամենամեծ խնդիրը դա է՝ ժամանակին համահունչ չեն քայլում»։Ռուդիկն ասում է, որ Սալոնիկում ուսումն իր կյանքում շատ բան է փոխել՝ աշխարհայացքը, աշխարհընկալումը, նոր ընկերներ է գտել, որոնցից ոմանք՝ իր դասախոսներն են։ Ամենամեծ ազդեցությունը «ֆինանսական ինստիտուտներ եւ շուկաներ» առարկան է թողել եւ դասախոսներից Պետրոս Դոլիթին, որը վիճակագրություն է դասավանդել։«Հրաշալի էին մատուցում առարկաները։ Ամենամեծ առավելություններից մեկը հենց դա է՝ դասախոսների հետ բարեկամական հարաբերություններ են, դասից հետո երբեմն կարող եք միասին սուրճ խմել կամ ճաշել։ Սա հստակ ռազմավարությունն է՝ շփվել ուսանողի հետ դասերից հետո, իսկ դասերի ժամանակ տալ այնքան գիտելիք, որքան հնարավոր է եւ անել դա ամենահետաքրքիր տարբերակով։ Այն հմտություններն ու որակները, որ զարգացնում է համալսարանն անհատի մեջ, անփոխարինելի են»։ Ռուդիկ Ավանեսյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ Ռուդիկի գնահատմամբ Հունաստանը, որտեղ գտնվում է համալսարանի եվրոպական կամպուսըը, հրաշալի երկիր է, կյանքը մատչելի՝ թե ապրելու, թե սովորելու համար։ Ասում է, որ հույները շատ բարի են, շատ լավ են տրամադրված հայերի նկատմամբ։ Երբ դասախոսները չեն զլանումՇեֆիլդի նախկին ուսանող 20-ամյա Գոհար Գասպարյանի ճանապարհը դեպի անգլիական համալսարան սկսվել է «Այբ» դպրոցից։ «Սովորում էի 11-րդ դասարանում, երբ մի օր մեր դպրոց եկան CITY College-ի ներկայացուցիչներն ու ներկայացրեցին առկա ծրագրերը։ Որոշեցի դիմել ու ամեն ինչ ստացվեց։ 16 տարեկանում արտերկիր տեղափոխվելը իրականում շատ սթրեսային էր։ Ինձ համար փրկօղակ էր այն, որ հույները շատ սրտակից ու ջերմ էին, շատ հոգատար ու ես ինձ առհասարակ անծանոթ միջավայրում չէի զգում։ Սթրեսային էր նաեւ անգլերենով սովորելը. լեզվին լավ տիրապետելն մի բան է, այդ լեզվով սովորելն ու ապրելը՝ բոլորովին այլ»։ Գոհար Գասպարյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ Գոհարն առանձնացնում է այն փաստը, որ դասախոսներն ուղղակի դասախոսություն չեն կարդացել, հանձնարարություններ տվել ու հեռացել՝ ամեն ինչ բացատրվել է մանրամասնորեն, շատ հաճախ արտաժամյա լրացուցիչ պարապունքների կամ շփումների ընթացքում։Ասում է, որ դեռեւս ոչ մի տեղ չի հանդիպել նման դասախոսական կազմի եւ մոտեցման։«Իրենք հստակ գիտեին, որ անգլերենը որեւէ մեկիս մայր լեզուն չէր, եւ չէին զլանում մի բանը մի քանի անգամ ու տարբեր կերպով բացատրել։ Հրաշալի միջավայր էր»։Հունսատանի Սալոնիկ քաղաքում տեղակայված Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական կրթություն եւ բրիտանական Յորքի համալսարանի բակալավրի (BA) եւ մագիստրոսի (MA) դիպլոմ՝ ապրելով եւ սովորելով Միջերկրական ծովի ափին։ Հայաստանյան դիմորդները դիտարկվում են որպես եվրոպական ուսանողներ եւ կարող են իրենց ընդունելության փաստաթղթերը հանձնել անմիջապես համալսարանի հայաստանյան գրասենյակում։ Հայաստանյան դիմոդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ։ 2022 ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2022 թվականի փետրվարի 7-ին։ Համալսարանի եւ դիմելու գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու համար զանգհարեք 093 909 349 հեռախոսահամարով։Լուսին Մկրտչյան Tweet Դիտում՝ 4255