Փաշինյանը հուսով է, որ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի

03.02.2022 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #աշխատատեղեր #գնաճ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 659 471 գրանցված աշխատատեղ, «ինչը կրկին բացարձակ ռեկորդ է երրորդ հանրապետության պատմության ընթացքում»:

Նա նշել է, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականին աշխատատեղերն ավել են 37 629-ով:

«Էական աճ է արձանագրել նաեւ միջին ամսական աշխատավարձը: Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 30 000 դրամով:

Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ այս թվային փոփոխությունները չեն մեծացրել մեր քաղաքացիների բարեկեցությունը, քանի որ 2021 թվականի ընթացքում ունեցել ենք էական գնաճ՝ 7,7%, ինչն ավել է, քան նախատեսել էինք պետական բյուջեով»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս գնաճը գլոբալ ազդեցության հետեւանք է. «Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի»:
Դիտում՝ 1232

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW