Ադրբեջանում հանված է Western Union-ի եւ Moneygram-ի միջոցով դրամական փոխանցումներ կատարելու արգելքը

19.08.2008 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Ազգային բանկը /ԱԱԲ/ առեւտրային բանկերին թույլ է տվել օգոստոսի 14-ից վերսկսել Western Union-ի եւ Moneygram-ի միջոցով դրամական փոխանցումներ կատարելը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՙՏրենդը՚, հուլիսի 30-ից ԱԱԲ-ի կարգադրությամբ այդ վճարային համակարգերի հետ գործարքները դադարեցվել էին Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջիններիս կողմից գործունեություն ծավալելու պատճառով:

Նրանց հետ աշխատանքների վերսկսման որոշումն ընդունվել էր ԼՂՀ-ում Western Union-ի եւ Moneygram-ի գործունեությունն ընդհատելու վերաբերյալ պարտականությունների հիման վրա:

Western Union-ի փոխնախագահ Ջոնաթան Քնաուսը օգոստոսի 6-ին Բաքվում ԱԱԲ ղեկավարության հետ կայացած հանդիպմանը հայտարարել էր «Ադրբեջանի գրավյալ տարածքում կազմակերպությունների» հետ գործարար հարաբերությունների դադարեցման մասին:

Moneygram վճարային համակարգը եւս կատարել է Ադրբեջանի առաջադրած պահանջները:

Ավելի վաղ ԱԱԲ-ը երկրի առեւտրային բանկերին հրամայել էր դադարեցնել դրամական փոխանցումները Western Union-ի եւ Moneygram-ի միջոցով, որոնք շարունակում էին գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղում: Դրան հետեւել է ՎՏԲ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի փակումը:

Դիտում՝ 7212
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW