Bloomberg. 50 ընկերություն, որոնց բաժնետոմսերին պետք է հետեւել այս տարի
25.01.2022 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bankrate.com

Ցանկը կազմելիս նրանք հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աճի հեռանկարները, փոփոխությունները ղեկավար կազմում եւ ուշագրավ պրոդուկտների ու ծառայությունների նախատեսված գործարկումները:
«Covid-19 համավարակի ազդեցությունը, անշուշտ, կարեւոր է եղել, ինչպես նաեւ էլեկտրական մեքենաների վաճառքի աճը, մաքուր էներգիային անցումը, Չինաստանում կարգավորիչ մարմինների կողմից վերահսկողության ուժեղացումը, էլեկտրաէներգիայի պակասը եւ հնարավորությունները մետատիեզերքում»,- նշել են վերլուծաբանները:
Ցանկում ներառված են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Airbnb-ն, Alphabet-ը (Google-ի մայր ընկերությունը), Barclays-ը, BP-ն, British American Tobacco-ն, Coca-Cola-ն, FedEx-ը, General Motors-ը, Volkswagen-ը, Netflix-ը, Pfizer-ը, Tencent-ը, Victoria's Secret-ը, Robinhood-ը եւ այլն:
Հատկանշական է, որ ցանկում է հայտնվել նաեւ China Evergrande Group-ը` աշխարհում ամենամեծ պարտք ունեցող ընկերությունը: Խմբի ընդհանուր պարտքն արդեն գերազանցում է $305 միլիարդը:
«Խնդրահարույց կառուցապատողը ծրագրեր ունի կրճատել անշարժ գույքի հետ կապված գործարքները եւ 10 տարով դադարեցնել հողատարածք գնելը, սակայն ընկերության հսկայական պարտքը նշանակում է, որ վերջինիս, ամենայն հավանականությամբ, այս տարի վերակառուցում կպահանջվի: China Evergrande Group-ը կարող է ստիպված լինել դրամական միջոցներ ներգրավել՝ վաճառելով մասնաբաժինները դուստր ընկերություններում՝ վարկերը մարելու եւ շինարարությունը ֆինանսավորելու համար»,- նշել են Bloomberg Intelligence-ի վերլուծաբանները:
Ընկերությունների ամբողջական ցանկը (50 Company Stocks to Watch in 2022) հասանելի է այս հղումով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: