ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր միաձայն ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ:Այս մասին հայտնել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ից, հիշեցնելով որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել էր ՀԱՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։Տիգրան Ավինյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: Այնուհետև ավարտել է նույն համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում: Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերիի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:Ներկայումս Տիգրան Ավինյանը զբաղեցնում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Tweet Դիտում՝ 2666