Moody’s-ը ՀԱԱԳ-ին շնորհել է Ba3 Stable վարկանիշ
19.01.2022 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ freightnews.co.za

Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարեւոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այն հանգամանքը, որ ընկերությունը հանդիսանում է պետական մասնակցությամբ ընկերություն եւ ռիսկերի 90%-ը վերաապահովագրված է Aa3 stable վարկանիշ ունեցող հեղինակավոր Swiss Reinsurance Company Ltd կողմից, ինչպես նաեւ բարձր ֆինանսական ճկունությունը եւ պարտքի ցածր մակարդակը։
««Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը մեծապես կարեւորում է այս գնահատականը, որը փաստում է ընկերության հուսալիության եւ վստահության բարձր մակարդակի մասին։
ՀԱԱԳ-ը նաեւ կարեւոր է համարում նման վարկանիշի ստացումը ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ներկայումս ՀԱԱԳ-ը մատուցում է արտահանման ապահովագրության 2 տեսակի ծառայություններ.
1. Օտարերկրյա գնորդների չվճարումից ապահովագրական ծառայություն
Այս ծառայությունը ՀՀ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ապահովագրել օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերը:
2. Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրական ծառայություն
Այս ծառայության միջոցով ՀՀ արտահանողները արտահանման գործարքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի (այդ թվում` հումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, արտադրանքը շուկայական տեսքի բերելու, տրանսպորտային, մաքսային եւ նմանատիպ այլ ծախսեր) կատարման նպատակով հնարավորություն են ունենում ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերից եւ վարկային կազմակերպություններից արտոնյալ պայմաններով` պարզեցված ընթացակարգով, առանց գրավի եւ համեմատաբար ցածր տոկոսադրույքով, ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում՝ կարճաժամկետ վարկի տեսքով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: