PwC-ն բացահայտել է աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարների լավատեսությունը

17.01.2022 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC #հարցում #Բոբ Մորից
Աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարների ավելի քան 75%-ն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2022 թվականին կբարելավվի։

ՏԱՍՍ-ի փախանցմամբ՝ սա ամենալավատեսական կանխատեսումն է վերջին 10 տարվա ընթացքում, վկայում են PwC խորհրդատվական ընկերության հարցման արդյունքները։

«Հարցված ղեկավարները տալիս են ամենալավատեսական կանխատեսումները վերջին 10 տարվա ընթացքում՝ կապված ընթացիկ տարում տնտեսության ամրապնդման հեռանկարների հետ։ Աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարների ավելի քան երեք քառորդը (77%) կանխատեսում է համաշխարհային տնտեսության վիճակի բարելավում, մինչդեռ միայն 15%-ն է սպասում պայմանների վատթարացում»,- նշել են ընկերությունում։

Լավատեսության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հնդկաստանում, որտեղ հարցված ղեկավարների 94%-ն ակնկալում է համաշխարհային տնտեսական աճ 2022 թվականին։ Դրական դինամիկայի մեծ ակնկալիքներ են գրանցվել նաեւ Իտալիայում (հարցվածների 89%), Ֆրանսիայում (85%), Ճապոնիայում (83%) եւ Մեծ Բրիտանիայում (82%)։

«Այն ժամանակ, երբ համավարակը եւ նոր շտամների ի հայտ գալը ստվեր են գցում ամբողջ տարվա վրա, ղեկավարների լավատեսության բարձր մակարդակը վկայում է համաշխարհային տնտեսության ուժի եւ կայունության ու ղեկավարների՝ անորոշության դեմ պայքարելու ունակության մասին: Մենք ընտելանում ենք նոր վիճակին, բայց դեռ տեսնում ենք երկրների միջեւ վստահության պակաս, բազմաթիվ մարտահրավերներ, սակայն ուրախացնում է, որ համաշխարհային բիզնեսի առաջնորդները դրական են տրամադրված 2022 թվականի նկատմամբ»,- ասել է PwC-ի ընկերությունների միջազգային ցանցի նախագահ Բոբ Մորիցը:

Որոշ երկրներում լավատեսության մակարդակը նվազել է նախորդ տարվա նմանատիպ հարցման համեմատ։ Այսպես, ԱՄՆ-ում գործատուների 70%-ն է սպասում 2022-ին տնտեսության վերականգնմանը՝ մեկ տարի առաջվա 88%-ի դիմաց, Բրազիլիայում՝ 77%-ը՝ 85%-ի դիմաց, Գերմանիայում՝ 76%-ը՝ 80%-ի դիմաց, Չինաստանում՝ 62%-ը՝ 71-ի դիմաց: %: Որպես մակրոտնտեսական կայունության հիմնական սպառնալիքներ ընկերությունների ղեկավարները նշել են կիբեռ ռիսկերը (49%) եւ առողջության համար ռիսկերը (48%): Ղեկավարների 43%-ին մտահոգում են գնաճի հետեւանքները եւ ՀՆԱ-ի մակարդակի տատանումները։

PwC-ի հարցումն անցկացվել է 2021 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Հետազոտությանը մասնակցել են աշխարհի խոշորագույն ընկերությունների 4446 ղեկավարներ 89 երկրներից:
Դիտում՝ 1912
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW