Ռուսաստանի անջատումը SWIFT-ից Գերմանիայում համեմատել են ատոմային ռումբի հետ
17.01.2022 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Նրա խոսքով՝ դա համեմատելի է «ատոմային ռումբի պայթյունի հետ կապիտալի շուկայի, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների համար»: Քաղաքական գործիչը հորդորել է «ձեռք չտալ SWIFT-ին», հաղորդում է RBC-ն։
«Եթե նման բան տեղի ունենա, կարծում եմ, կլինի մասսայական տնտեսական անկում»,- ասել է Մերցը: Այս միջոցը կհարվածի Ռուսաստանին, բայց նաեւ զգալիորեն կվնասի Գերմանիային, կարծում է նա։ Քաղաքական գործչի խոսքով՝ լուրջ հետեւանքներ են սպառնում ոչ միայն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ առեւտրին, այլեւ համաշխարհային առեւտրային հարաբերություններին։
Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագի CDU/CSU խմբակցության նախկին ղեկավարն է։ Դեկտեմբերի 17-ին Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամները կողմ են քվեարկել կուսակցության նոր նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը։ Սպասվում է, որ քաղաքական գործչին այս պաշտոնում կհաստատեն հունվարի 21-22-ը կայանալիք CDU-ի վիրտուալ համագումարում։
«SWIFT-ից անջատումը ներառված է Ռուսաստանի դեմ այն հնարավոր պատժամիջոցների շարքում, որոնց կիրառումն ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում։ Հունվարին դեմոկրատ սենատորները օրինագիծ էին պատրաստել, որը ենթադրում է արգելափակող պատժամիջոցներ SWIFT-ի եւ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսաստանյան համակարգի նկատմամբ, որը մշակվում էր որպես այլընտրանք Ռուսաստանը SWIFT-ից անջատելու դեպքում»,- գրում է RBC-ն:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: