Vivacell-ի բաժանորդների թիվը կազմում է մոտ 1.5 մլն

13.08.2008 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի II եռամսյակում МТС խմբի մեջ մտնող Vivacell բջջային օպերատորի բաժանորդային բազան ավելացել է 77,2 հազար բաժանորդով##` հասնելով 1 մլն 490 հազար ցուցանիշին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով МТС-ի 2008 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, շուկայում МТС-ի բաժանորդային բազայի մասնաբաժինը Հայաստանում նվազել է 73%-ից մինչեւ 70%:

2008 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում հիմնական միջոցներում МТС-ի կատարած ներդրումները կազմել են $1 մլն, իսկ ոչ նյութական ակտիվների ձեռքբերումների համար ուղղված միջոցները` $ 2 մլն:

Երկրորդ եռամսյակում МТС-ի մեկ բաժանորդից ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) կազմել է $ 14:

Դիտում՝ 6320

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW