ԱՄՀ-ում ՌԴ ներկայացուցիչ. տեխնոհսկաները վնասում եմ շատ երկրների բյուջեներին

10.01.2022 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Ալեքսեյ Մոժին
Տնտեսության ամբողջական ճյուղերի մենաշնորհացումը հիմնական սպառնալիքն է, որ գալիս է ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) ռուսաստանյան գործադիր տնօրեն, կազմակերպության տնօրենների խորհրդի դուայեն Ալեքսեյ Մոժինը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների աճն առաջին հերթին կապված է հինգ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաների՝ Alphabet-ի, որին պատկանում է Google-ը, Amazon-ի, Apple-ի, Facebook-ի եւ Microsoft-ի գնանշումների բարձրացման հետ:

«Բոլոր այս տեխնոլոգիական հսկաները դարձել են մենաշնորհատեր եւ զբաղվում են հարկային օպտիմալացմամբ։ Նրանք գլոբալ խաղացողներ են, որոնք բիզնես ունեն տարբեր երկրներում, ցույց են տալիս եկամուտ եւ շահույթ այնտեղ, որտեղ դա ձեռնտու է»,- ասել է ԱՄՀ-ում ՌԴ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական հսկաներն այնպես են օպտիմալացնում հարկային վճարումները, որ դա ի վնաս է աշխատում շատ երկրների բյուջեների։

«Սա մենաշնորհային գործընթաց է այս տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Հիմնական սպառնալիքն այն է, որ, ինչպես ես եմ տեսնում, տեղի է ունենում տնտեսական իշխանության կենտրոնացում, առանցքային ոլորտների, տեխնոլոգիական հատվածների մենաշնորհացում»,- ասել է Մոժինը։

Ըստ նրա՝ նման կորպորացիաների դեմ շատ դժվար է պայքարել, դրանց ղեկավարներին կանչում են լսումների ԱՄՆ Կոնգրես, իսկ Եվրոպայում դրանց միլիարդավոր դոլարների տուգանքների են ենթարկում։

«Այս ամենը տեղի է ունենում որեւէ տեսակի միջազգային համակարգման եւ համաձայնությունների բացակայության պայմաններում։ Անհրաժեշտ է միասնական ռազմավարություն կիրառել նման նոր, շատ առումներով անսովոր ընկերությունների նկատմամբ»,- ասել է ԱՄՀ-ում ՌԴ ներկայացուցիչը: Նա մատնանշել է միջազգային հանրության կողմից համաձայնության գալու անհրաժեշտությունը, թե ինչպես հարկեր գանձել այնպիսի կորպորացիաներից, որոնց արտադրությունը ցրված է աշխարհով մեկ, ինչպես նաեւ դիմակայել տնտեսության տեխնոլոգիական հատվածների մենաշնորհացմանը։

«Դրան կարելի է եւ պետք է հասնել։ Սա պահանջում է միջազգային համագործակցություն եւ ջանքերի համակարգում, այժմ, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում»,- նշել է Մոժինը։
Դիտում՝ 3069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW