ՀԿԵ. 2021-ին գրանցվել է բեռների փոխադրման անկում, իսկ ուղեւորների թիվն աճել է

05.01.2022 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #փոխադրումներ #ցուցանիշ
2021 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը փոխադրել է 3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4%-ով պակաս է 2020 թվականի ցուցանիշից:

Ընդ որում, արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 400 հազար տոննայից մի փոքր ավելին, ինչը 17%-ով պակաս է 2020 թվականի ցուցանիշից, ներմուծման հաղորդակցությունում՝ 646,5 հազար տոննա (4,4% անկում), եւ տեղական հաղորդակցությունում՝ 2 մլն տոննա (2,7% աճ):

2021 թվականին ՀԿԵ գնացքներով փոխադրվել է 436 հազար ուղեւոր, ինչը 43%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից: Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 19,5 հազար ուղեւոր, տեղական հաղորդակցությունում՝ 416,5 հազար: Ուղեւորների թվի զգալի աճը պայմանավորված է 2020 թվականի ցածր վիճակագրական բազայով COVID-19 համաճարակի սահմանափակումների պատճառով:
Դիտում՝ 4916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW