5 տեխնոհսկաների շուկայական արժեքը 2021-ին աճել է $2.5 տրիլիոնով

04.01.2022 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apple #Alphabet #Amazon
Աշխարհի հինգ խոշորագույն տեխնոլոգիական հսկաները տարին ավարտել են իրենց շուկայական արժեքի նկատելի աճով։

Ներդրողները չեն կասկածում այդ ընկերությունների հուսալիությանը եւ համարձակորեն շարունակում են ներդրումներ կատարել դրանց ակտիվներում, գրում է Rusbase-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Apple-ի, Alphabet-ի, Amazon-ի, Microsoft-ի եւ Meta-ի շուկայական արժեքը 2021 թվականին միագումար աճել է $2.45 տրիլիոնով։

Ամենահաջողակը Alphabet-ն է, որին պատկանում է Google-ը. Alphabet-ի արժեքն աճել է 65%-ով՝ հասնելով $2 տրիլիոնի: Վերջինս դարձել է երրորդ ընկերությունը, որին հաջողվել է ապահովել այդ նշագիծը (Apple-ից եւ Microsoft-ից հետո):

Microsoft-ը թանկացել է 51%-ով, Apple-ը՝ 34%-ով, իսկ Meta-ն (նախկինում՝ Facebook)՝ 23%-ով։ Amazon-ի արժեքը տարվա ընթացքում աճել է ընդամենը 2,4%-ով: Այնուամենայնիվ, սա հեռու է լավագույն ցուցանիշից մի ընկերության համար, որի կապիտալիզացիան 2014 թվականի վերջից աճել է 1000%-ով։
Դիտում՝ 4934
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW