ՊԵԿ նախագահը խոսել է ռեկորդային ցուցանիշների մասին
30.12.2021 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

«Հանրապետությունում 2021 թվականի նոյեմբերի տվյալներով եղել է 654 հազար աշխատատեղ: Արդեն ունենք 2021 թվականի աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը, որը կազմել է 634 հազար: Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականի միջին ամսական ցուցանիշը եղել է 609 հազար, 2019 թվականին՝ 602 հազար: 2020 թվականի համար աշխատատեղերի այս տարվա միջին ամսական ցուցանիշը գերազանցում է 25 հազարով կամ 4.1%-ով, 2019-ի համեմատ՝ 32 հազարով կամ 5.3%-ով:
Միջին ամսական եկամուտների ցուցանիշն ունենք, բնականաբար, դեկտեմբեր ամսվա տվյալները ներառված չեն. մեկ աշխատատեղի գծով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ: 2020 թվականին այդ թիվը 203 հազար էր, 2019 թվականին՝ 190 հազար»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: