30%-ով կրճատվել է բնական գազի ներմուծումը Հայաստան

11.08.2008 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վրաստանի տարածքով Հայաստան ներկրվող բնական գազի ծավալներըկրճատվել են, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հաղորդել է## «ՀայՌուսգազարդ»-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Այս պահին մենք ճշտում ենք Վրաստանի տարածքով անցնող գազամուղով Հայաստան ներմուծվող գազի ծավալի կրճատման պատճառները եւ ճշգրիտ ծավալը», - ասել է Շուշան Սարդարյանը, նշելով, որ Հայաստան մուտք գործող գազի ծավալը նվազել է մոտ 30 տոկոսով:

«Տվյալ պահին պակասնորդը լրացվում է «ՀայՌուսգազարդ»-ի պահուստներից, որոնց ծավալը, հաշվի առնելով ամառվա ժամանակաշրջանը եւ սպառման նվազումը, պետք է բավարարի մինչեւ ներմուծման կարգավորումը», - ասել է Շուշան Սարդարյանը:

Դիտում՝ 7395

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW