Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Միության երկրների իրավասու մարմինների հետ համատեղ, ազգային աշխատաշուկաներում պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերլուծության հիման վրա կազմել է ԵԱՏՄ աշխատաշուկայում ամենապահանջված ծառայողների պաշտոնների եւ աշխատողների մասնագիտությունների ցանկը։ Պահանջված են համարվում այն մասնագիտությունները, որոնց համար աշխատաշուկայում աշխատողների պահանջարկ կա ԵԱՏՄ երեք եւ ավելի երկրներում։«Ցանկում ընդգրկված մասնագիտություններ ունեցող քաղաքացիները, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել իրենց բնակության երկրից դուրս, հավաստի տեղեկատվություն են ստացել Միության այլ երկրներում դրանց պահանջարկի մասին, ինչը կնվազեցնի նրանց ծախսերը եւ աշխատանք փնտրելու ժամկետները»,- նշել է ԵՏՀ էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաեւը:Աշխատողներն առավել պահանջված են առողջապահության, կրթության, շինարարության, գյուղատնտեսության եւ ՏՏ ոլորտներում։ Առողջապահության բնագավառում մասնագետների կարիքն աճել է հատկապես COVID-19 վարակի տարածման ժամանակ։ ՏՏ ոլորտում մասնագետների աճող կարիքը կապված է տնտեսության շատ ոլորտների թվային ձեւաչափին անցնելու հետ։ Կրթության ոլորտում մանկավարժական մասնագիտությունների գծով աշխատողների ավանդաբար մեծ պահանջարկ կա։Աշխատուժն առավել պահանջված է ավտոմոբիլային տրանսպորտի, առեւտրի, բնակչությանը մատուցվող ծառայությունների, բնակարանային եւ կոմունալ ծառայությունների, շինարարության, գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում։ Այս բնագավառներում աշխատողների աճող պահանջարկը կապված է ազգային տնտեսությունների վերականգնման եւ աճի հետ՝ COVID-19 վարակի տարածմանժամանակաշրջանում սահմանված սահմանափակումների կրճատումից հետո։Նախատեսվում է պարբերաբար թարմացնել փաստաթուղթը՝ աշխատաշուկայում տիրող իրավիճակին համապատասխան։ Tweet Դիտում՝ 2774