Իրանը գյուղմթերք կարտահանի Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը
20.12.2021 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ vazhnoznat.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսական միության ղեկավար Սեյեդ Ռեզա Նուրանին։
«Արտահանվող մրգերի եւ բանջարեղենի հետ կապված ադրբեջանական մաքսատան դանդաղ աշխատանքի պատճառով այն փոխարինվում է Կասպից ծովով անցնող ծովային ճանապարհով, որը եւ՛ ավելի էժան է, եւ՛ ավելի արագ»,- Նուրանիի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստան միրգ ու բանջարեղեն արտահանելու համար ներգրավվել են Ամիրաբադի, Անզալիի եւ Աստարայի նավահանգիստները»։
Նուրանին ավելացրել է, որ «նախկինում Ադրբեջանով ապրանքներն իրենց նպատակակետին էին հասնում 5-6 օրում, սակայն ադրբեջանական մաքսատան ընթացիկ հոսքի պատճառով դրանք տեղ են հասնում 9-10 օրվա ընթացքում, մինչդեռ նոր երթուղին կրճատում է ժամանակը մինչեւ 8-9 օր»։
Պատասխանելով հարցին, թե ինչու այս երթուղին ավելի վաղ չէր շահագործվում, գյուղատնտեսական միության ղեկավարը նշել է, որ «կա սառնարանային կոնտեյներների քանակի հետ կապված խնդիր»։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, իրանական կողմն առաջին անգամը չէ, որ հայտարարում է Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գյուղմթերքների առաքման հետ կապված խնդիրների մասին։ Այսպես, հոկտեմբերի 18-ին իրանա-ռուսաստանյան համատեղ առեւտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ջալիլ Ջալալիֆարը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, խոչընդոտում է Իրանից Ռուսաստան ապրանքների արտահանմանը։
Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ նման հաղորդումներն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ սահմանին բեռնատարների կուտակումը պայմանավորված է հենց Իրանում ծագած խնդիրներով։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: