Հայաստանցի օգտատերերի վրա սաստկացել են շորթող տրոյացիների գրոհները

17.12.2021 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կասպերսկի» ընկերություն
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2021-ի երրորդ եռամսյակում հիմնականում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 0,85%-ը՝ 2020-ի երրորդ եռամսյակի 2,16%-ի դիմաց:

Միաժամանակ, կրկնակի նվազել է այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են մոբայլ բանկային տրոյական ծրագրերի՝ 2020 թվականի երրորդ եռամսյակի 0,06%-ից մինչեւ 0,03% 2021-ի նույն ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, ապա եթե փրկագնման հետագա պահանջով տվյալների ծածկագրման փորձեր 2020-ի հուլիս-սեպտեմբերին գրանցվել են հայաստանցի օգտատերերի սարքերի 0,01%-ում, ապա ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը աճել է մինչեւ 0,02%:

«Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը եւ սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաեւ համակարգը եւ հավելվածները մինչեւ արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով եւ չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։  

Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որեւէ մեկին անհատական եւ բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում են» դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց եւ այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 4319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW