Սամվել Գեւորգյանի «1 րոպե անց» գիրքը հրապարակվել է Ամազոն համաշխահային հարթակում

17.12.2021 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սամվել Գեւորգյան #«1 րոպե անց» #Ամազոն

«1 րոպե անց» գրքի անգլերեն թարգմանությունը հրապարակվել է Ամազոն համաշխարհային ցանցում երկու տարբերակով․ էլեկտրոնային գիրք եւ տպագիր։ Գրքի գրվել է գործարար, մի շարք գրքերի հեղինակ եւ բիզնեսի փորձագետ Սամվել Գեւորգյանի կողմից։   

Գիրքն առաջին անգամ հայերեն լույս տեսավ այս տարվա հունվարին եւ ընդունվեց ոգեւորությամբ ու բուռն արձագանքներով՝ հատկապես երիտասարդ ընթերցողների կողմից: Մի քանի ամսվա ընթացքում «1 րոպե անց»-ի հայերեն տարբերակը դարձավ ազգային բեսթսելեր Հայաստանում:

«1 րոպե անց» գիրք է նրանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն եւ ցանկանում են բացահայտել իրենց ողջ ներուժը: Այն ոգեշնչված է հեղինակի իրական կյանքում հանդիպող մարդկանցով, որոնք մշտապես առաջ են շարժվում եւ տարբեր ոլորտներում գերազանցության են հասնում՝ կյանքի կոչելով բազմաթիվ գաղափարներ եւ նախաձեռնություններ: Գրքի նպատակն է օգնել ընթերցողներին կայացնել կարեւոր որոշումներ անձնական, սոցիալական կամ կարիերայի ուղիներում եւ ընդունել այն գաղափարը, որ յուրաքանչյուր րոպեն ունի ներուժ առաջ տանելու այն, ինչին նրանք ցանկանում են հասնել:


Թողարկվելով Ամազոնում՝ գիրքը հավակնում է դառնալ հայերեով առաջին լույս տեսած գիրքը, որը կդառնա միջազգային բեսթսելեր։

«Ժամանակն օգտագործում ես քո դեմ, թե քո օգտին, ընտրությունը քոնն է: Եվ այս գիրքն այստեղ է, որպեսզի օգնի ձեզ կառավարել ժամանակի ուժը»,- ասում է հեղինակ Սամվել Գեւորգյանը: «Ըստ էության, սա գիրք է, որը գրվել է երիտասարդներին խրախուսելու համար վերահսկել ոչ միայն իրենց ժամանակը, այլեւ ի վիճակի լինել փոխակերպելու յուրաքանչյուր րոպեն ավելի մեծ արդյունքի»,- ավելացրել է նա:

Գիրքն Ամազոն հարթակում կարելի է պատվիրել այս հղումով։  

Սամվել Գեւորգյանի մասին.

Սամվել Գեւորգյանը գործարար է, բիզնեսի, կառավարման եւ մոտիվացիոն գրքերի եւ հոդվածների հեղինակ, բիզնես փորձագետ։ Նրա առաջին գիրքը՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում», լույս է տեսել 2017 թվականին եւ արագորեն դարձել ամենապահանջված գրքերից մեկը։

2021 թվականին Սամվելը լույս է ընծայել իր երկրորդ գիրքը՝ «1 րոպե անց » գիրքը, որն արդեն դարձել է Հայաստանում ամենահայտնի մոտիվացիոն գրքերից մեկը։

Սամվելը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրենն է, որտեղ փորձագետական թիմի հետ առաջարկում է բիզնես եւ կառավարման խորհրդատվություն եւ ձեռնարկատիրական աջակցություն բազմաթիվ մասնավոր բիզնեսներին եւ միջազգային կազմակեպություններին։

Կապ հաստատելու համար․    

www.1minutelater.com
www.samvelgevorgyan.com
contact@samvelgevorgyan.com

Դիտում՝ 8733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW