Գեղարքունիքում 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի

16.12.2021 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղարքունիք #Արծվանիստ #կաթնաապրանքային համալիր
Գեղարքունիքի մարզի Արծվանիստի համայնքում խոշոր անասնապահական, կաթնաապրանքային համալիր կկառուցվի:

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել համալիրի կառուցման  նպատակով Արծվանիստի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 69,28 հա հողամասը մասնավորեցնելու թույլտվություն տալ «ԱԿ Ֆերմա» ՍՊԸ-ին:

Կաթնաապրանքային համալիր կառուցելու համար ընկերության ներդրումային ծրագիրը կազմում է շուրջ 15 մլրդ դրամ: Ծրագրով կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ։
Դիտում՝ 3002

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW