Ադրբեջանական բանկը ԱՄՆ-ում ներկայացուցչություն բացելու թույլտվություն է ստացել

06.08.2008 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի միջազգային բանկը /ԱՄԲ/ ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգի տնօրենների խորհրդից Նյու-Յորքում ներկայացուցչություն բացելու թույլտվություն է ստացել:

Ներկայումս սպասվում է համապատասխան փաստաթղթերի ստացումը Նյու-Յորքի բանկային դեպարտամենտից, որից հետո ներկայացուցչությունը կկարողանա պաշտոնապես սկսել աշխատել:

Այդպիսով, ԱՄԲ-ի արտասահմանյան ներկայացուցչությունների թիվը կհասնի 4-ի: Արդեն ներկայացուցչություններ են գործում Ֆրանկֆուրտում, Լոնդոնում եւ Լյուքսեմբուրգում: Ավարտվում է նաեւ Դուբայում բանկի ներկայացուցչության գրանցման գործընթացը:

Դիտում՝ 7152

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW