Սբերբանկն ընկերներին պարտքով գումար տալու նոր ձեւաչափ է գործարկել
13.12.2021 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 24gadget.ru

Բանկի մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ օգտատերն այլեւս կարիք չի ունենա ընկերներին եւ ծանոթներին հիշեցնելու՝ ով եւ որքան է իրեն պարտք։ Դա կարվի SberBank Online-ի ծանուցումների միջոցով:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Երկխոսություններ» բաժին եւ ընտրել չատ այն անձի հետ, ում նախատեսվում է գումար փոխանցել, սեղմել «+» եւ ընտրել «Պարտք տալ» նոր կատեգորիան: Այնուհետեւ պետք է նշել գումարի չափն ու այն վերադարձնելու ժամկետը: Փոխանցումից հետո ստացողին կգա push ծանուցում, իսկ չատում հնարավոր կլինի հետեւել պարտքի մարմանը։
Երբ մոտենա մարման ժամկետը, պարտապանը կստանա push ծանուցում՝ հիշեցումով, որ մի քանի օրից պետք է մարել պարտքը: Բոլոր հաշվարկներն օգտատերը կատարում է ամբողջովին ինքնուրույն՝ հավելվածը հաշվից գումար չի դուրս գրում, այլ միայն նրբանկատորեն հիշեցնում է, որ պարտքը մարելու ժամանակն է։
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: