Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ
09.12.2021 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Getty images

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարվել է ընկերության՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ հայտը:
«Շարոսոլար 1» 4810 կՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի համար օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ երկերեսանի արեւային վահանակներ եւ արեւային վահանակներ կրող կոնստրուկցիաներ:
Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը:
Կայանի կառուցման, փորձարկման եւ գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.8 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակներում, 1 տարվա ընթացքում, նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 69.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.5 մլն դրամ:
Մաքսատուրքի ազատման արտոնություն կստանա նաեւ «Մագնակ Սոլար» ՍՊԸ-ն: Ընկերությունը սարքավորումներ կներմուծի «Արեւ-1» եւ «Արեւ-2» յուրաքանչյուրը 5000 կՎտ տեղակայվող հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու համար:
Կայանները կառուցվելու եւ շահագործվելու են Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք եւ Շողակաթ գյուղերում։ Կայաններում տեղադրվելու են Եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ:
Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է ՀԷՑ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը: Կայանի կառուցման, փորձարկման եւ գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 635 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: