ԵԱԶԲ-ն լրացուցիչ կապիտալիզացիայի հրատապ անհրաժեշտություն չունի
03.12.2021 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

«Լրացուցիչ կապիտալիզացիայի անհրաժեշտությունը հրատապ չէ, այն կիրականացվի բանկի պորտֆելի աճի հետ մեկտեղ։ Այժմ մենք լրացուցիչ կապիտալի կարիք չունենք մեր գործունեության համար»,- Պոդգուզովի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։
Պարբերականը գրում է, որ ավելի վաղ ԵԱԶԲ-ն 2022-2026թթ. նոր ռազմավարության մեջ նշել էր, որ իր նպատակներին հասնելու համար կարող է անհրաժեշտ լինել $1 միլիարդի հավելյալ կապիտալացում։ ԵԱԶԲ ներդրումների ընդհանուր ծավալը, ռազմավարության համաձայն, հինգ տարվա ընթացքում կկազմի $10.9 միլիարդ:
«Մենք ծրագրում ենք պորտֆելի զգալի աճ առաջիկա 5 տարիների ընթացքում եւ պլանավորում ենք մոտ $11 միլիարդ ներդնել բանկի բաժնետեր երկրների տնտեսություններում»,- հիշեցրել է Պոդգուզովը:
«Կապիտալիզացիան, իսկապես, անհրաժեշտ պայման է բանկի համար ներդրումներ կատարելու տեսանկյունից, սակայն այս պահին բանկի կապիտալի համարժեքության մակարդակը բացարձակապես հարմարավետ է եւ թույլ է տալիս ավելացնել պորտֆելը»,- հավելել է նա։
ԵԱԶԲ-ի ղեկավարը նշել է, որ լրացուցիչ կապիտալիզացիայի անհրաժեշտության դեպքում բանկը կարող է դիմել գործող բաժնետերերին, կապիտալ ներգրավել նոր մասնակիցներից, ինչպես նաեւ տեղաբաշխել ստորադաս պարտատոմսեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականին՝ առաջին փուլի շրջանակում, բանկն ակնկալում է գործող բաժնետերերից ներգրավել շուրջ $250 միլիոն, եւ նույնքան էլ երկրորդ փուլում՝ 2026 թվականին ։
Բացի այդ, ԵԱԶԲ-ն նախատեսում է եւս մոտ $200 միլիոն ներգրավել նոր մասնակիցներից (ռազմավարության մեջ դրա ժամկետը նշված չէ), ինչպես նաեւ դիտարկում է $300 մլն ծավալով ստորադաս պարտքի տեղաբաշխման հնարավորություն։
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական հաստատություն է, որի բաժնետերերն են վեց պետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանը (որպես հիմնադիրներ), ինչպես նաեւ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը (որպես անդամներ):
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: