EasyPay-ը կաջակցի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Nation-Builders ծրագրին

03.12.2021 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#EasyPay #«Դասավանդի՛ր #Հայաստան» #Nation-Builder
Հայաստանում առավել մեծ թափ է հավաքում կրթության նկատմամբ կորպորատիվ պատասխանատվության մշակույթը, որոնց առաջամարտիկների կազմում է EasyPay-ը՝ միանալով  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Nation-Builder-ների շարքին։

Ծրագիրը նպատակ ունի ապահովելու աջակիցներ Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների համար: Nation-Builders ծրագրի անդամներն աջակցում են դպրոցներին՝ տրամադրելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն, հոգալով որոշակի տեխնոլոգիական սարքերի ձեռքբերման եւ աշակերտների կողմից համայնքային նախագծերի ծախսերը։ Հիմնական նպատակը մեկն է՝ ընձեռել Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներին հավասար կրթական հնարավորություն։

EasyPay ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Պարսեղյանի խոսքով, նախագիծը ստեղծում է գործընկերության նոր ձեւաչափ՝ նպաստելով մեր երկրի կրթության ոլորտում երկարաժամկետ ներդրման մշակույթի ձեւավորմանը՝ հանուն գիտելիքահեն Հայաստանի լավ ապագայի. «Այս համագործակցության կիզակետում երկրի կրթական  ոլորտի զարգացումն ու բարելավումն է։ Մենք հավատում ենք, որ կրթության բարձր որակը զարգացած երկիր ունենալու, ինչպես նաեւ գիտակից հասարակություն ձեւավորելու կարեւոր նախապայման է։ EasyPay ընկերության ներդրումը միտված է աջակցել ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներին եւ աշակերտներին՝ օգնելով նրանց կայանալ ու խոսել աշխարհի հետ կրթվածության հավասար մակարդակներում»։

«Աշխարհն ու մարդուն ավելի լավը դարձնելու համար չկա առավել արդյունավետ միջոց, քան՝ կրթությունը։ Կրթությունն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է հաջող պետությունն ու հասարակությունը։ Մինչդեռ Հայաստանում եւ Արցախում բազմաթիվ երեխաներ զրկված են կրթության հավասար  իրավունքից։ Այս խնդրի լուծմանն է ուղղված  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ EasyPay-ի միջեւ կարեւոր համագործակցությունը։ Վստահ ենք, որ ջանքերի միատեղումը կօգնի կրթությունն առավել հասանելի դարձնել մեր գյուղական համայնքներում ապրող աշակերտի համար, իսկ Ուսուցիչ-առաջնորդներին թույլ կտա խթանել նախաձեռնողականությունը համայնքի տարբեր շերտերում»,- հավելել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հանրային համագործակցության բաժնի ղեկավար Վարդան Ղափլանյանը։
Դիտում՝ 8687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW