Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը## համարում է, որ ենթակառուցվածքի համատեղ օգտագործման խնդիրները պետք է լուծվեն պետական քաղաքականության հիման վրա:Այդ մասին ասել է «ԱրմենՏելի» մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը` ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանելով ընկերության դիրքորոշումը ֆինանսական պատժամիջոցների վերաբերյալ այն որոշման լույսի ներքո, որն անցյալ շաբաթ կայացրել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Անուշ Բեգլոյանը պարզաբանել է, որ ընկերության տրամադրած HiLine լայնաշերտ ինտերնետի ծառայությունը մշակվել է կես տարուց ավել, «եւ ուղղված էր վերջնական սպառողներին ու նախատեսված չէր այլ ինտերնետ-պրովայդերների կողմից դրա մասնակի աութսորսինգի համար` ինչպես տեխնիկական, այնպես էլ բիզնես սպառման տեսանկյունից»:«Այդ ծառայությունում կատարված ներդրումները, որոնք հավանության են արժանացել «ԱրմենՏելի» սեփականատերերի կողմից, չէին ենթադրում լրացուցիչ չնախատեսված ներդրումներ դրա արդիականացման համար եւ առավել եւս` նախագծի ընդհանուր եկամուտների կրճատում»,- ասել է ընկերության ներկայացուցիչը, նկատելով, որ «երբ ներդրողը որոշում է գումար ներդնել, նա ակնկալում է խաղի որոշակի կանոններ, որոնք հիմնված են օրենքի գերակայության վրա»:«Խնդրի էությունն այն է, որ մենք հպանցիկ եւ ուժային մեթոդներով ենք փորձում լուծել այն խնդիրը, որի լուծումն այլ երկրներում պահանջել է 2-ից 8 տարի: Ամբողջ աշխարհում կապի համատեղ օգտագործման այս կամ այն տարբերակի ընտրության որոշումն ընդունվում է երկրի պետական քաղաքականության մակարդակով»,- ասել է «ԱրմենՏելի» մամլո քարտուղարը:«Ենթակառուցվածքի համատեղ օգտագործման եղանակի ընտրության վերաբերյալ որոշում կարող է կայացվել ոչ թե օպերատորների, կամ ինտերնետ-պրովայդերների կարծիքի եւ ցանկությունների, այլ միայն տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից մշակված պետական քաղաքականության եւ կարգավորողի կողմից սահմանած կանոնների հիման վրա: Դա կառավարության եւ կարգավորողի արտոնությունն է, այլ ոչ թե մասնավոր ընկերություներինը: Տվյալ գործընթացը չի կարող ավարտվել 15 օրվա ընթացքում, ինչպես խորհուրդ է տրվել. դրա համար, ըստ ամենալավատեսական կանխատեսումների, կպահանջի կես տարուց ոչ պակաս ժամանակ, քանի որ բարձրացվում է կառուցվածքային, տնտեսական եւ քաղաքական խնդիրների մի ամբողջ շերտ: Մենք առաջարկում ենք հարցը դնել համապատասխան պետական մարմինների առջեւ եւ մշակել համապատասխան քաղաքականություն եւ կանոններ: Մենք պատրաստ ենք աջակցել քաղաքականության մշակմանը եւ դրա կանոնների կիրառմանը»,- ամփոփել է Անուշ Բեղլոյանը: Tweet Դիտում՝ 5339