Picsart-ը հայտարարել է արհեստական բանականության (ԱԲ) եւ մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացած հայաստանյան DeepCraft ընկերության ձեռքբերման մասինTechCrunch-ի փոխանցմամբ՝ գործարքը կանխիկի եւ բաժնետոմսերի համակցություն է եւ ունի յոթանիշ միջակայք, սակայն ստույգ պայմանները չեն բացահայտվում:Picsart-ը կարծում է, որ DeepCraft-ի տեխնիկական հմտություններն ԱԲ ոլորտում եւ առաջընթացը համակարգչային տեսողության եւ մեքենայական ուսուցման ասպարեզում կուժեղացնեն Picsart-ի սեփական ԱԲ տեխնոլոգիան եւ կօգնեն ավելի լավ խթանել իր տեսածառայությունների հետագա աճը:DeepCraft-ը հիմնադրվել է 2017 թվականին: Ընկերության համահիմնադիրներ Արմեն Աբրոյանը (գլխավոր տնօրեն) եւ Վարդգես Հովհաննիսյանը (տեխնիկական տնօրեն), ավելի քան 20 տարի զբաղվում են արհեստական բանականությամբ եւ մեքենայական ուսուցմամբ։Ընդհանուր առմամբ, 8 ավագ ինժեներներից բաղկացած DeepCraft-ի ողջ թիմը կմիանա Picsart-ին:Նախքան գործարքը Picsart-ն արդեն գործնական հարաբերություններ է ունեցել DeepCraft-ի հետ՝ համագործակցելու տարբեր տեխնոլոգիական մշակումների շուրջ:«DeepCraft-ը խորը տեխնոլոգիաների ասպարեզում ինժեներների եզակի թիմ է, եւ մենք նրանց հետ աշխատում ենք ավելի քան մեկ տարի՝ ստեղծելու մեր հիմնական տեխնոլոգիաները»,- ասել է Picsart-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը: «Քանի որ մենք ավելի շատ ներդրումներ ենք կատարում մեր տեսանյութերի հնարավորությունները զարգացնելու համար, վստահ ենք, որ DeepCraft-ի թիմը նշանակալի դեր կխաղա տեսանյութի ապագայի ձեւավորման գործում»,- հավելել է նա: Tweet Դիտում՝ 8793