HSBC բանկը Ղազախստանում գործարկել է առաջին մասնաճյուղը

31.07.2008 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

HSBC բանկը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գործարկել է առաջին մասնաճյուղը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով բանկի մամլո ծառայությունը, այս տարի HSBC-ն ծրագրում է Ղազախստանում հիմնել 3 մասնաճյուղ: Միջնաժամկետ հեռանկարում HSBC-ն նախատեսում է մասնաճյուղային ցանց ստեղծել երկրի բոլոր խոշոր քաղաքներում:

«Ղազախստանի տնտեսությունը հետեւողականորեն աճում է եւ նպաստում ժամանակակից բանկային ապրանքատեսակների եւ ծառայությունների զարգացմանը: HSBC–ն, որպես խոշորագույն միջազգային բանկ, պատրաստ է մատուցել նման ապրանքատեսակներ ու ծառայություններ»,- հայտարարել է HSBC Bank plc խմբի ղեկավար Թոնի Մահոունին:

Դիտում՝ 8362

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW