Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF) փոփոխություններ է պատրաստել իր առաջարկություններում:Ըստ դրանց՝ առաջարկվում է ամրագրել երկրի իրավասու մարմինների իրավունքը՝ հասանելիություն ունենալ բենեֆիցիար սեփականության մասին տեղեկատվությանը ոչ միայն տվյալ երկրում ստեղծված իրավաբանական անձանց, այլեւ օտարերկրյա իրավաբանական անձանց, որոնցից բխում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը, որոնք մեծամասամբ կապված են տվյալ երկրի հետ։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին նշվում է հոկտեմբերի վերջին կայացած FATF-ի լիագումար նիստի արդյունքներով ՌԴ Կենտրոնական բանկի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։FATF-ի լիագումար նիստը որոշում է ընդունել հանրային խորհրդակցությունների շրջանակում, որոնք կտեւեն մինչեւ դեկտեմբերի 3-ը, քննարկման ներկայացնել «Իրավաբանական անձանց թափանցիկությունը եւ բենեֆիցիար սեփականությունը» թիվ 24 առաջարկությունում փոփոխությունների նախագիծը։Նիստը հաստատել է վիրտուալ ակտիվների եւ դրանց ոլորտում ծառայություններ մատակարարողների նկատմամբ ռիսկերի վրա հիմնված մոտեցման նորացված ուղեցույցը:Մասնավորապես, թարմացված ուղեցույցում պարզաբանվում են FATF ստանդարտների կիրառման առանձնահատկությունները stablecoin-ների (կրիպտոարժույթներ, որոնք կապված են սովորական արժույթների պահուստների կամ ֆիզիկական ապրանքների հետ՝ ոսկի, նավթ) եւ դրանց օգտագործմամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների նկատմամբ:FATF-ի եւ Egmont Group-ի համատեղ հետազոտական նախագծի արդյունքներով, որը նվիրված է պետական օպերատիվ գերատեսչությունների (ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների) կողմից նոր թվային գործիքներ եւ տեխնոլոգիաներ կիրառելու ներուժի ուսումնասիրությանը, օպերատիվ ֆինանսական տվյալների վերլուծության արդյունավետությունը բարելավելու եւ կասկածելի գործունեությունը բացահայտելու համար նիստում հաստատվել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի թվային փոխակերպումը օպերատիվ ստորաբաժանումների համար» զեկույցը։Զեկույցում ուսումնասիրվում են թվային գործիքների կիրառման միջոցները ֆինանսական հետախուզության մարմինների աշխատանքում եւ առաջարկում գործնական լուծումներ գործառնական խնդիրների համար, որոնք առաջանում են օպերատիվ գերատեսչությունների աշխատանքի տարբեր փուլերում: Tweet Դիտում՝ 3244