ՀՌՀ-ում ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն

25.11.2021 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՌՀ #Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն
Հայ-Ռուսական համալսարանի եւ ՌԴ գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն ՀՌՀ-ում ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն:

Կենտրոնի գործունեությունն ուղղված է լինելու մի քանի հիմնական ուղղությունների զարգացման վրա.

- Գիտահետազոտական գործունեությունն իրականացվելու է մի քանի հիմնական ուղղություններով` կոմպիլյատորների տեխնոլոգիաներ, ծրագրերի վերլուծություն եւ վերափոխում, արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում (machine learning), ավտոնոմ տեխնոլոգիաներ եւ ռոբոտատեխնիկա, ամպային տեխնոլոգիաներ եւ այլն,

- Կրթական գործունեությունն իրականացվելու է ՀՌՀ-ի Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ինստիտուտի կրթական ծրագրերի շրջանակներում` բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերի կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է լրացուցիչ ուսումնական ծրագրերի ստեղծում եւ ներդրում,

- ՀՀ եւ ՌԴ ընկերությունների հետ տարբեր ուղղություններով բազմաշերտ եւ համապարփակ համագործակցության հաստատում:

«Փոխըմբռնման հուշագրի նպատակն է կողմերի գիտական, նորարարական, կադրային ներուժի եւ նյութատեխնիկական բազայի համատեղ կիրառմամբ նպաստել ՀՀ-ում եւ ՌԴ-ում առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների զարգացմանը», -ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW