Bloomberg համակարգում բացվել է “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի պաշտոնական էջը

31.07.2008 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Bloomberg համակարգում բացվել է “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի պաշտոնական էջը (կոդ`ASWI)##, որտեղ տրվում են բանկի հիմնական գործիքների գնանշումները:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր բանկի մամլո ծառայությունում հայտնել են, որ “Արմսվիսբանկն” իր հաճախորդներին սկսել է առաջարկել նոր ներդրումային գործիքներ` ամերիկյան, եվրոպական, ռուսական բորսաներում գնանշվող ապրանքային և ֆինանսական ֆյուչերսներ,ինչպես նաև օտարերկրյա արժեթղթերով կնքվող մարժինալ գործարքներ:

Ամփոփելով նախորդ տարվա արդյունքներն, այստեղ նշեցին, որ 2007 թ.-ին բանկն ավելացրել է իր բաժնետիրական կապիտալը 750 մլն դրամով` այն հասցնելով 3.750 մլն ՀՀ դրամի:

2007 թ. “Արմսվիսբանկը” դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և սկսել է ակտիվ գործունեություն ծավալել բորսայի` կորպորատիվ արժեթղթերի հարթակում: Բանկը դարձել է “Վալլետտա” ՍՊԸ-ի և “Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ-ի արժեթղթերի թողարկման կազմակերպիչն ու գլխավոր տեղաբաշխողը:

Դիտում՝ 6043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW