Աֆղանստանի բանկային համակարգը փլուզման եզրին է
23.11.2021 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ khaama.com

Նման միտումները սպառնում են երկրի բանկային համակարգի ամբողջական փլուզմամբ, զգուշացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։
«Աֆղանստանի ֆինանսական համակարգն ու բանկային փոխանցումների համակարգն ապակազմակերպված են։ Բնակչության կողմից բանկային ավանդների զանգվածային դուրսբերման խնդիրը պետք է անհապաղ լուծվի՝ արտադրական ոլորտի հեռանկարները բարելավելու եւ բանկային համակարգի փլուզումը կանխելու համար»,- զեկույցից մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։
Նշվում է, որ նման սցենարի սոցիալ-տնտեսական հետեւանքները հսկայական կլինեն, այդ թվում՝ չի բացառվում փախստականների թվի ավելացման հավանականությունը, իսկ բանկերի վերականգնումը կարող է տեւել տասնամյակներ։
Իրավիճակը սրում է «Թալիբան» արմատական շարժման եւ նրա առաջնորդների միջազգային իրավական դիրքորոշումը, հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Աբդալա ադ-Դադարին։ Այն բանից հետո, երբ թալիբները զավթեցին իշխանությունը, դադարեցվեց ֆինանսական հոսքը՝ զարգացման նպատակով միջազգային աջակցության տեսքով, սառեցվեցին երկի արտասահմանյան հաշիվները։
Աֆղանստանի բանկերի իրացվելիությունը մեծապես կախված էր արտարժույթի ներարկումներից: Նման պայմաններում բնակչությունը նախընտրում է խնայողությունները տանը պահել։ Ինչպես հիշեցնում է Reuters-ը, իրական շրջանառության մեջ է թողարկված ազգային արժույթի միայն չնչին մասը՝ $4 միլիարդից $500 հազարին համարժեք գումարը: Այդ պատճառով բանկերը սահմանափակումներ են մտցրել հաշիվներից միջոցների դուրսբերման համար։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կանխատեսումների համաձայն, եթե ներկայիս միտումը պահպանվի, ապա մինչեւ այս տարվա վերջ «ավանդային բազայի մոտ 40%-ը կկորչի»։ 2020 թվականի վերջից մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում խնդրահարույց վարկերի մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 57%-ի։ «Եթե այս միտումը շարունակվի, աֆղանական բանկերը չեն կարող գոյատեւել հաջորդ վեց ամիսներին», - եզրափակել է ադ-Դարդարին:
Որպես լուծում՝ ՄԱԿ-ն առաջարկում է ներդնել ավանդների ապահովագրման համակարգ, հնարավորություն ընձեռել հետաձգել վարկերի վճարումները եւ միջոցներ ձեռնարկել իրացվելիությունը խթանելու համար։ Ակնկալվում է միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությունը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: