Ամերիկյան Gartner հետազոտական ընկերության տվյալներով, 2020 թվականին աութսորսինգի համաշխարհային շուկան գնահատվել է $3.4 տրիլիոն: Առաջադեմ, զարգացող ընկերությունների օրինակի վրա կարելի է եզրահանգել, որ աշխատանքային հարաբերությունների այս տեսակը տարեցտարի գրավում է շուկայի էլ ավելի մեծ մասնաբաժինը:Ռուսաստանյան RBC-ն հատուկ հոդված է նվիրել աութսորսինգին, բացահայտել դրա առանձնահատկությունները, ներկայացրել առավելություններն ու թերությունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավել հետաքրքիր հատվածներ այդ հոդվածից:Աութսորսինգն ընկերության ոչ պրոֆիլային գործառույթների փոխանցումն է արտաքին կազմակերպություններին: Օրինակ, ընկերությունների համար միշտ չէ, որ շահավետ եւ հարմար է անձնակազմում հավաքարարներ կամ անվտանգության սեփական ծառայություն ունենալը: Այդ դեպքում նրանք դիմում են մասնավոր անվտանգության կամ մաքրության ոլորտում գործող ընկերություններին՝ խնայելով անձնակազմի ընտրության, վերապատրաստման եւ ձեւակերպման վրա, միաժամանակ, փակելով տվյալ հատվածում եղած բացը։«Աութսորսինգ» բառը գալիս է անգլերեն outer source using-ից, որը կարող է թարգմանվել որպես «արտաքին աղբյուրների օգտագործում»: Իր ժամանակակից տեսքով աութսորսինգը հայտնվել է 1930-ական թվականներին ԱՄՆ-ում՝ Ford-ի ու General Motors-ի առճակատման ժամանակ։General Motors-ի ղեկավար Ալֆրեդ Սլոունը ստանձնեց կառավարման ղեկն այն ժամանակ, երբ ընկերությունը գտնվում էր փլուզման եզրին: Նա մշակեց աութսորսինգի համակարգը՝ նեղ պրոֆիլային արտադրություններ, եւ կառավարման համակարգը հանձնեց մասնագիտացված ֆիրմաներին: Այսպիսով՝ Սլոունին հաջողվեց ոչ միայն հասնել, այլեւ զգալիորեն առաջ անցնել մրցակցից։ Հետագայում Ֆորդը նույնպես որդեգրեց այդ բիզնես մոդելը, սակայն վճռական առաջնորդությունն արդեն կորցված էր։Ո՞րն է տարբերությունը այութսորսինգի, ֆրիլանսի եւ աութսթաֆինգի միջեւՖրիլանսը մասնավոր անկախ մասնագետի ներգրավումն է՝ առանց ընկերության աշխատակազմում ձեւակերպման։ Աութսթաֆինգը գրեթե նույնն է, միայն արտահաստիքային աշխատակիցներին վարձում են պրոֆիլային կազմակերպության կազմից։Աշխատանքային հարաբերությունների այս ձեւերի միջեւ տարբերությունները կապված են աշխատանքի ծավալի, համագործակցության ժամկետի եւ պարտականությունների բաշխման հետ: Ֆրիլանսներին ներգրավում են կոնկրետ խնդիրը միանգամյա լուծելու համար։ Օրինակ, ընկերությունը կարող է դիզայներ վարձել՝ որոշակի նախագծի համար պայմանավորված թվով պատկերներ գծագրելու համար: Նման մասնագետների հետ կնքվում է կապալի, ծառայության մատուցման կամ հեղինակային պատվերի պայմանագիր։Աութսորսինգի եւ աութսթաֆինգի միջեւ սահմաններն ավելի քիչ են արտահայտված: Երկու դեպքում էլ դա երկարաժամկետ հարաբերություն է: Միայն առաջինի դեպքում գործատու ընկերությունը վճարում է որոշակի ծավալի աշխատանքի համար եւ կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր։ Պատվիրատուին մեկ է՝ ով եւ որտեղ կզբաղվի խնդիրների լուծմամբ, գլխավորը՝ դրանք կատարվեն որակյալ եւ ժամանակին։ Օրինակ, աութսորսերը կարող է անընդհատ հաշվապահական ծառայություններ մատուցել ընկերությանը: Վերջինիս հետաքրքիր չի լինի՝ ով, որտեղ եւ ինչպես է դա անում, եթե ամեն ինչ աշխատում է պատշաճ կերպով: Լուսանկարը՝ https://assets.entrepreneur.com/ Աութսթաֆինգի դեպքում ընկերություններն անձնակազմի տրամադրման մասին պայմանագիր են կնքում։ Այս դեպքում պատվիրատուն վճարում է կոնկրետ մասնագետների դիմաց՝ որոշակի աշխատատեղի համար։ Այսպես կարելի է գտնել վաճառող աութսթաֆերի, որը կաշխատի պատվիրատուի խանութի դրամարկղում։ Այստեղ ավելի կարեւոր է ոչ թե որքան հաճախորդի կսպասարկի աշխատակիցը, այլ շաբաթական քանի օր ու ժամ նա զբաղված կլինի գործով։Ինչպե՞ս է աշխատում աութսորսինգըԱութսորսինգի կարելի է փոխանցել ցանկացած գործառույթ կամ բիզնես գործընթաց՝ PR, մարքեթինգ, ՏՏ, HR, հաշվապահություն, հաճախորդների սպասարկում, անվտանգություն եւ սննդի ապահովում: Գլխավորը՝ աութսորս ընկերությունը պրոֆեսիոնալ կերպով կատարի իր խնդիրները։Մեկ այլ կանոն՝ չի կարելի պատվիրակել բիզնեսի հիմնական տարրերը այլ մարդկանց: Օրինակ, եթե ընկերությունը պատրաստում է թխվածքեղեն, ապա աութսորս վարձելը կարող է բավականին արդյունավետ լինել՝ ապրանքն առաքելու համար: Բայց եթե կապալառուն սկսի բաղադրատոմսեր մշակել եւ թխել ձեր փոխարեն, բիզնեսը պարզապես կկորցնի իր էությունը:Գործատուի համար աութսորսինգի ներգրավումը սկսվում է կապալառուի ընտրությունից: Այնուհետեւ պետք է ուսումնասիրել հավանական թեկնածուներին՝ գնացուցակները, համագործակցության տարբերակները, հաճախորդների արձագանքներն ու փորձը: Մինչ պայմանագիր կնքելը կարելի է այցելել նաեւ աութսորսեր ընկերության գրասենյակ՝ պարզելու, թե ինչպես եւ ինչ պայմաններում են գործում վերջինիս աշխատակիցները։ Աութսորսեր ընկերությունը վարձելուց հետո պետք է վերահսկել կատարված աշխատանքի որակը։ Դրա համար կարելի է ներգրավել սեփական մենեջերներին կամ պրոֆիլային մասնագետներին:Ո՞ր խոշոր ընկերություններն են օգտվում աութսորսինգիցԿորպորացիաներն ամբողջ աշխարհում երկար ժամանակ է կայուն հետաքրքրություն են ցուցաբերում այս պրակտիկայի նկատմամբ:Այսպես, Nike-ն իր բոլոր արտադրական գործառույթները փոխանցել է աութսորսի: Ընկերությունը զբաղվում է միայն դիզայնի մշակմամբ եւ իր խանութներում սպորտային հագուստի եւ կոշիկի վաճառքով։ Ապրանքներն արտադրվում են ասիական տարածաշրջանում կենտրոնացած կապալառուների կողմից: Հատկանշական է, որ Nike-ի հասույթը վերջին տասնամյակում աճել է 540%-ով:Աութսորսինգի եւս մեկ հաջողված օրինակ IKEA-ն է: Ընկերությունը գրեթե ամբողջությամբ վստահել է տրանսպորտային եւ արտադրական գործառույթներն արտաքին կապալառուներին, իսկ ինքը զբաղվում է միայն մանրածախ վաճառքով խանութների սեփական ցանցի միջոցով։1989 թվականից Kodak-ն IBM-ին է պատվիրակել ՏՏ խնդիրները: Ընկերությունների պայմանագիրը համարվում է ՏՏ աութսորսինգի պատմության մեկնարկային կետը, որից հետո գնալով ավելի շատ կորպորացիաներ սկսեցին ուշադրություն դարձնել կապալառուների հետ այս տեսակի փոխգործակցությանը:Իսկ Google-ն աութսորսի է փոխանցում որոշ պրոդուկտների մշակումն ու հաճախորդների աջակցությունը: Սա թույլ է տալիս ընկերությանն ապահովել որակյալ հետադարձ կապ սպառողների հետ եւ կենտրոնանալ հիմնական բիզնես խնդիրների վրա: Լուսանկարը՝ https://miro.medium.com/ Աութսորսինգի առավելություններըԱութսորսինգն օգնում է տնտեսել, հասանելիություն ստանալ բարձր որակավորում ունեցող կադրերին եւ խուսափել տարբեր խնդիրներից, որոնք առաջանում են անձնակազմում աշխատակիցներ վարձելիս:Ահա այսպիսի աշխատանքային հարաբերությունների առավելություններից մի քանիսը․Աշխատանքային ծախսերի կրճատում․ պատվիրատու ընկերությունը չի վճարում աութսորսինգում գտնվող աշխատակիցների վերապատրաստման համար, չի գնում սարքավորումներ եւ համակարգչային ծրագրեր, չի ծախսում մոտիվացիայի աջակցման եւ բոնուսների վրա:Սոցիալական պարտավորություններից ազատում. աութսորսեր ընկերությունն ինքն է վճարում աշխատակցի արձակուրդայինները, ինչպես նաեւ գումար փոխանցում հարկային ծառայությանը, կենսաթոշակային եւ առողջության ապահովագրության հիմնադրամներին:Անկախություն հանգամանքներից. կնքված պայմանագրի շրջանակում աութսորսերը պարտավորվում է ծառայություններ մատուցել ժամանակին։ Աշխատանքը կավարտվի ժամանակին, նույնիսկ եթե արտահաստիքային աշխատակիցները դուրս գան աշխատանքից, հիվանդանան, գնան դեկրետ կամ պարզապես արձակուրդ։Ոչ պրոֆիլային ծառայությունների որակի բարելավում. պատվիրատուն հասանելիություն է ստանում նեղ մասնագիտացում ունեցող կազմակերպության ինտելեկտուալ կապիտալին եւ իրենց գործին լավ տիրապետող արհեստավարժներին։ Կենտրոնացում հիմնական գործունեության վրա․ կրճատվում են ծախսերը ընկերության համար ոչ առանցքային գործընթացների կառավարման վրա, ինչպես նաեւ լրացուցիչ ժամանակ եւ ուժեր են ազատվում HR թիմի համար։Աութսորսինգի թերություններըԱութսորսերների հետ աշխատանքն ունի որոշակի ռիսկեր, սակայն դրանց մեծ մասը կարելի է նախապես կանխատեսել ու պաշտպանվել պայմանագրում համապատասխան պայմաններով:Ահա այդ ռիսկերը.Կախվածություն. մրցակցության բացակայության պարագայում աութսորսերը կարող է նվազեցնել ծառայությունների որակը, իսկ պատվիրատուն փոխարինող չի ունենա: Անբարեխղճություն․ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել այն ընկերությունը, որը վարձում եք: Անբարեխիղճ ընկերությունները կարող են ուշացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերը եւ խախտել պայմանագրի պայմանները, ինչը խնդիրներ կառաջացնի։ Խելամիտ կլինի պայմանագրում նշել ժամկետների խախտման եւ ծառայությունների որակի նվազման համար կոնկրետ տույժեր։Գաղտնի տեղեկատվության հրապարակում. օրինակ, Novaestrat ընկերությունը, որը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում Էկվադորի շուկային, երկրի միլիոնավոր քաղաքացիների տվյալներ էր արտահոսել ցանց։ Պաշտպանվել դրանից կարելի է նման տեղեկատվության չհրապարակման եւ խախտումների համար պատասխանատվության մասին պայմանագրում ամրագրված դրույթներով։ Tweet Դիտում՝ 5809