Չինաստանի կառավարությունը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել միջամտությունը համաշխարհային արտադրական շղթաներին՝ ազգային անվտանգության ապահովման պատրվակով։Այսպես է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը այսօր մեկնաբանել հրապարակումներն առ այն, որ ԱՄՆ իշխանությունները մերժել են Intel-ի՝ Չինաստանում արտադրությունն ընդլայնելու առաջարկը: «Գլոբալիզացիան օբյեկտիվ իրականություն է եւ պատմական միտում։ ԱՄՆ-ն ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով չարաշահում է պետական իշխանությունը, քաղաքականացնում տնտեսական եւ առեւտրային հարցերը, խոչընդոտներ ստեղծում առեւտրի համար»,- չինացի դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Նրա խոսքով՝ այս վարքագիծը խաթարում է համաշխարհային արտադրական շղթաները եւ վնասում ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ ուրիշներին: 25.03.2021 | 11:06 Intel-ը $20 մլրդ կուղղի արտադրության ընդլայնմանը Նոյեմբերի 12-ին Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էր, որ Intel-ը մերժում է ստացել ԱՄՆ կառավարությունից Չինաստանում արտադրությունն ընդլայնելու առաջարկի մասով՝ միկրոսխեմաների պակասը հաղթահարելու համար։ Միաժամանակ, Intel-ը նախատեսում էր զուգահեռաբար ընդլայնել զարգացումն ու արտադրությունը ԱՄՆ-ում։ Tweet Դիտում՝ 1955