“Յունիբանկը” նոր ժամկետային ավանդ է ներդրել

31.07.2008 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” ներդրել է նոր ժամկետային ավանդատեսակ “Յունի-կուտակային”:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, տարեկան տոկոսադրույքը սահմանվել է մինչեւ 11%, ավանդի չափը սահմանափակված չէ, այն ընդունվում է ինչպես ազգային տարադրամով, այնպես էլ ամերիկյան դոլարով, ռուսական ռուբլիով եւ եվրոյով:

Ավանդատուներին ընձեռվում է ավանդի համալրման հնարավորություն` առանց գումարի եւ հաճախականության սահմանափակման, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրը: Նախատեսված է նաեւ ավանդի գումարի 90%-ի չափով օվերդրաֆթի տրամադրում:

Դիտում՝ 6910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW