ԱՄՆ-ն հակադեմփինգային մաքսատուրք կսահմանի «Արմենալ»-ի արտադրանքի համար

11.11.2021 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #«Արմենալ» #«Ռուսալ»
ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հակադեմփինգային մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից, Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից եւ Թուրքիայից ներկրվող ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակների համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Դաշնային ռեեստրում հրապարակված փաստաթղթում՝ ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում:

Ինչպես պարզաբանել են ԱՄՆ առեւտրի նախարարությունում, խոսքը, մասնավորապես, ռուսաստանյան «Ռուսալ» ընկերության արտադրանքի մասին է։ Փաստաթղթում ներկայացված գնահատականների համաձայն՝ այս ընկերության ալյումինե փայլաթիթեղի մատակարարման համար կսահմանվի հակադեմփինգային մաքսատուրք՝ 62,18%-ի չափով։ Հայաստանյան «Արմենալ» ընկերության («Ռուսալի» դուստր ձեռնարկություն) արտադրանքի համար, ըստ տրված գնահատականների, մաքսատուրքը կկազմի 29,11%։

«Սեպտեմբերի վերջին ԱՄՆ Առեւտրի նախարարությունն ավարտեց հետաքննությունը, որի արդյունքում հայտարարվեց, որ Ռուսաստանից ներկրվող ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակներ իբր վաճառվում են ԱՄՆ-ում «իրական արժեքից ցածր»: Նույն գնահատականներն էին ներկայացվել տվյալ արտադրանքի վերաբերյալ Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից եւ Թուրքիայից։ Միջազգային առեւտրի դաշնային հանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր, որ այս երկրներից ալյումինե փայլաթիթեղի վաճառքը «նյութական վնաս է հասցնում ԱՄՆ արդյունաբերության այս ոլորտին»»,- գրում է ՏԱՍՍ-ը:

Հետաքննությունը սկսվել էր անցած տարի՝ Ամերիկայի ալյումին արտադրողների ասոցիացիայի բողոքից հետո:

«Ռուսալ» ընկերության ներկայացուցիչները սեպտեմբերին հայտարարել էին, որ կպաշտպանեն իրենց դիրքերը փայլաթիթեղի ամերիկյան շուկայում եւ ծրագրում են ավելացնել վաճառքներն այս ուղղությամբ։
Դիտում՝ 7511

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW