Ամերիկացի միլիարդատերերի միագումար կարողությունը նախորդ տարվա սկզբի համեմատ աճել է ավելի քան $1.8 տրիլիոնով, հաղորդում է ռուսաստանյան Forbes-ը՝ վկայակոչելով Forbes USA-ն։Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՄՆ միլիարդատերերի կարողությունը հավասար էր $3.4 տրիլիոնի, եւ այդ ժամանակվանից ի վեր այն ավելացել է մինչեւ մոտ $5.3 տրիլիոն։Ցուցանիշի զգալի թռիչքը տեղի է ունեցել աճող շուկաների ֆոնին, նշում է Forbes USA-ն։ Կապիտալիզացիայով խոշորագույն ամերիկյան ընկերությունների S&P 500 ինդեքսը նախորդ տարվա սկզբից աճել է 45%-ով, իսկ Dow Jones Industrial Average-ը՝ 27%-ով։ Ամենահարուստ ամերիկացիների միագումար կարողությունն աճի տեմպերով գերազանցել է ինդեքսները՝ ավելանալով 56%-ով։Աճի կեսից ավելին բաժին է ընկնում ընդամենը 20 մարդու։ Այս ցուցանիշով առաջատար է դարձել մոլորակի ամենահարուստ միլիարդատերը՝ Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ում կարողությունը 2020 թվականի սկզբի համեմատ աճել է $293.7 միլիարդով։ Այս գումարն ավելին է, քան Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆեթի կարողություններն իրար հետ վերցրած, նկատում է Forbes USA-ն։ Tesla-ի բաժնետոմսերը նախորդ տարվա սկզբից աճել են գրեթե 1400%-ով։ 05.11.2021 | 11:34 Չինաստանի մեծահարուստների վարկանիշն ու Ջեկ Մայի ձախողումը Կարողության աճի տեմպերով երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեֆ Բեզոսը (+ $86.2 մլրդ)։ Նրա հիմնադրած Amazon ընկերության բաժնետոմսերի գինը 2020 թվականի սկզբից աճել է 88%-ով։ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունն աճել է $65.8 միլիարդով, ինչպես եւ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի կարողությունը: Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինի կարողությունը, ով ավելի փոքր մասնաբաժին ունի Alphabet մայր ընկերությունում, աճել է $63.3 միլիարդով։ Oracle-ի արժեթղթերը թանկացել են 87%-ով, իսկ Google-ի բաժնետոմսերը՝ 120%-ով։ Tweet Դիտում՝ 3787