ՀԲՄ տնօրենը բարձր է գնահատել բանկերի դերակատարումը մարտահրավերային տարում
05.11.2021 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԲՄ

Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրանն Սարգսյանն` անդրադառնալով կորնավիրուսային համավարակի եւ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ առեւտրային բանկերի գործունեությանը:
«Աջակցություն ցուցաբերելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ մասնակցություն ունենալով պետական աջակցության մի շարք ծրագրերում՝ բանկերը մեծ ներդրում ունեցան տնտեսության կայունության ապահովման գործում: Իրականացվեցին նաեւ տնտեսության աճին ուղղորդված եւ հավելյալ արժեք ստողծող վարկավորման խոշորամասշտաբ ծրագրեր: Բանկերին հաջողվեց նաեւ էական փոփոխության չենթարկել վարկավորման տոկոսադրույքները»,- նշել է Սեյրան Սարգսյանը ՀԲՄ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա հավելել է, որ այս ամենին զուգահեռ բանկերը շարունակում էին բարելավել իրենց թվային հնարավորությունները՝ բարձրացնելով տեխնիկական հագեցվածության մակարդակն ու ապահովելով հաճախորդների՝ թվային գործիքներից օգտվելու անվտանգությունը:
Սեյրան Սարգսյանի գնահատմամբ՝ անցնող տարիների մարտահրավերները եւս մեկ անգամ փաստեցին, որ բանկային համակարգը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքելու եւ դիմակայելու մարտահրավերային իրավիճակներին՝ տալով համապատասխան լուծումներ եւ շարունակելով բնականոն գործունեությունը հնարավոր անորոշության որոշակի ժամանակահատվածում։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: