ԿԲ նախագահը ներկայացրել է Հայաստանում գնաճի վրա ազդող գործոնները

02.11.2021 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #գնաճ
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Հայաստանում գնաճի ներկայիս մակարդակի վրա 3 հիմնական գործոն է ազդում:

«Դրանցից առաջինը առաջարկի գործոններով պայմանավորված գնաճն է, որն արդյունք է համաշխարհային շուկայում պարենի եւ այլ տիպի սննդամթերքի գների աճի, բեռնափոխադրումների ու լոգիստիկ շղթաների խաթարման: Երկրորդը՝ ներքին գյուղատնտեսական արտադրանքի որոշակի գնաճն է, երրորդը՝ պահանջարկի որոշակի առաջանցիկ, ավելի մեծ աճն է արտադրողական առաջարկի նկատմամբ, որի արդյունքում ունենք 8,9% գնաճի մակարդակ»,- նշել է Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ ապրանքախմբերի մեծ մասում գների աճի վրա դոլար-դրամ փոխարժեքն էական ազդեցություն չի ունենում:

«Մեր կանխատեսումներով, չենք բացառում, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գնաճը որոշակիորեն կշարունակվի։ Մեր գնահատականների համաձայն՝ մյուս տարվա ընթացքում ամենահավանական ժամկետը, հավանաբար, կլինի երրորդ եռամսյակի վերջ, մենք կմոտենանք թիրախային ցուցանիշին եւ դա մասամբ պայմանավորված կլինի նաեւ բազային էֆեկտներով»,- ասել է ԿԲ նախագահը:
Դիտում՝ 2026

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW