Ամերիաբանկի թվային հարթակներն ու էկոհամակարգի գաղափարը

28.10.2021 | 18:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #թվային հարթակներ

Ամերիաբանկը ներկայացրել է իր ստեղծած թվային էկոհամակարգերը, որոնց շնորհիվ բանկը ոչ միայն լուծում է հաճախորդների ֆինանսական կարիքները, այլեւ թվային նպատակային հարթակների միջոցով ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի։

Բանկի թվային հարթակները լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացրել են Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

Ամերիա Բիզնես հարթակ/ ՓՄՁ օնլայն վարկեր

Ամերիա բիզնես հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով: Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առանց բանկ այցելելու բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար բիզնես քարտ եւ Օնլայն/Մոբայլ բանկինգ, օնլայն վարկ` 5 րոպեում (մինչեւ 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող վարկի դեպքում, ինչպես նաեւ հարկային հաշվետվությունների հիման վրա):

Ամերիա Բիզնես հարթակից կարող են օգտվել ինչպես բանկի գործող հաճախորդները, այնպես էլ այն գործարարները, որոնք կցանկանան Ամերիաբանկի հետ սկսել ու զարգացնել իրենց բիզնեսը:

Արտակ Հանեսյանը


«Մեզ հաջողվեց այդ համակարգը համակցել հարկային մարմինների հետ, հարկային հաշվետվությունները ԱՔՌԱ բյուրոյի միջոցով առցանց ստանալ եւ դա օգտագործել փոքր ու միջին բիզնեսների վարկունակության գնահատականի հաշվարկ իրականացնելու համար»,- ասել է Արտակ Հանեսյանը։

Արման Բարսեղյանն էլ ավելացրել է, որ տարեսկզբի համեմատությամբ բիզնես վարկային պորտֆելը ավելացել է ավելի քան 10%-ով՝ կազմելով ավելի քան 40 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամը տրամադրվել է առցանց համակարգի միջոցով։

Արտակ Հանեսյանը նշել է, որ հարթակը շարունակաբար կկատարելագործվի` առաջարկելով նոր լուծումներ ՓՄՁ-ների համար` ապահովելով բիզնես, ֆինանսական եւ ոչ ֆինանսական հնարավորությունների համապարփակ էկոհամակարգ:

Սմարթ հաշիվ

Սմարթ հաշիվն ամբողջությամբ առցանց բացվող բանկային հաշիվ է, որի արդյունքում հաճախորդին տրամադրվում է նաեւ միջազգային անվճար վճարային քարտ` անվճար առաքումով, եւ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ։

Այս ամենը, ինչպես նշել է Արտակ Հանեսյանը, թույլ են տալիս 24/7 ռեժիմով կառավարել հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

Արման Բարսեղյանը


«Այս տարվա ընթացքում մոտ 10 հազար հաճախորդ առցանց հաշիվներ է բացել։ Ավելի քան 15 հազար հաճախորդ առցանց քարտեր է ստացել, ավելի քան 17 հազար հաճախորդ՝ գրանցվել Օնլայն բանկինգում։ Այսինքն՝ այս համակարգերը լայն կիրառություն ունեն»,- մանրամասնել է Արման Բարսեղյանը։

Օնլայն վարկեր անհատների համար

Ամերիաբանկը ստեղծել է ֆիզիկական անձանց առցանց վարկավորման customer.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու դիմել ֆինանսավորման համար եւ ստանալ հայտի պատասխանը 5 րոպեում:

«Այս տարվա ընթացքում ֆիզիկական անձանց տրամադրել ենք 15 հազար վարկ՝ առցանց հարթակների միջոցով։ Այս պահին ֆիզիկական անձանց սպառողական վարկերի՝ քանակով՝ 92%-ը եւ արժեքով՝ 71%-ը տրամադրվել է առցանց թվային համակարգերով»,- ասել է Արման Բարսեղյանը։

Կառուցապատողների առաջարկները մեկ հարթակում

Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման estate.ameriabank.am հարթակում ներկայացված են բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները:

Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի եւ այլ չափանիշների:  

«Մենք աշխատոում ենք այն ուղղությամբ, որպեսզի ապագայում այս առումով էլ հնարավորինս մեծ թվով գործընթացները ավտոմատացվեն եւ դառնան առցանց։ Պետական համապատասխան մարմինների հետ վարվում են բանակցություններ, որ իրենց մասով էլ հնարավոր ավտոմատացման լուծումներ տրվեն»,- ասել է Արտակ Հանեսյանը։

Ավտոսրահների առաջարկները մեկ միասնական հարթակում

Ամերիաբանկը ստեղծել է automarket.ameriabank.am միասնական հարթակ ավտոմեքենաների դիլերների մեծ ցանցի համար։ Ընտրելով մեքենան եւ նույն պահին ծանոթանալով վարկավորման պայմաններին` հաճախորդները կարող են անմիջապես պարզել, թե որքան վարկ կարող են ստանալ, այնուհետեւ այցելել ավտոսրահ:  

Բացի թվարկված առցանց հարթակներից` բանկը ստեղծել է նաեւ այլ առցանց գործիքներ` Ameriastream` դրամային արագ փոխանցումներ՝ հեռախոսով, առցանց վճարումներ կայքի միջոցով, Օնլայն ապահովագրություն` մի շարք ապահովագրական պայմանագրերի կնքում` առանց Բանկ այցելելու։ Բանկը նաեւ ուսանողների վարկավորման առցանց հարթակ ունի։  www.liooli.am օնլայն գնումների հարթակում էլ ներկայացված է հայ արտադրողների ապրանքատեսականին: Վերջինիս ծառայությունները հայ արտադրողների համար ամբողջությամբ անվճար են:

Արտյոմ Շամցյանը


Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն ասել է, որ էկոհամակարգի զարգացումն ինքնանպատակ չէ եւ այն միտված է մարդկանց կյանքը բարելավելուն, հեշտացնելուն։ Այդ էկոհամակարգը տարբեր ծառայությունների միասնությունն է՝ մեկ հարթակում։

«Մեզ՝ որպես բանկի, այդ ամենը հնարավորություն է տալիս ինտեգրվել մարդու կենսակերպում ոչ միայն  բանկային, այլեւ այլ անհրաժեշտ ծառայություններով, որոնք հարկավոր են նրան առօրյայում։ Դա նաեւ փորձարկումներ կատարելու հնարավորություն է»,- ասել է Արտյոմ Շամցյանը։

Դիտում՝ 3492
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW