Նախագահը մասնակցել է Սաուդյան Արաբիայում ընթացող Future investment initiative համաժողովին
27.10.2021 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունում նշել են, որ Հայ-արաբական եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետություն-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այցի շրջանակում Արմեն Սարգսյանն այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով։
Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային եւ համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:
Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։
Հայաստանի նախագահը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության եւ դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովուրդների միջեւ պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: