«Տինկոֆ»-ը հեռախոսահամարով փոխանցումներ է գործարկել դեպի ԱՊՀ երկրներ
26.10.2021 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ trkterra.ru

Նշվում է, որ նման փոխանցումներ հնարավոր է իրականացնել միայն ռուբլով։ Մեկ գործարքի սահմանաչափը կազմում է ոչ ավել, քան 150 հազ. ռուբլի, իսկ ամսականը՝ ոչ ավել, քան 1,5 մլն ռուբլի:
Արտասահման փոխանցումների իր սեփական հարթակը «Տինկոֆ»-ը սկսել է ակտիվորեն զարգացնել 2021 թվականի փետրվարից. այսօր հաճախորդները հնարավորություն ունեն գումար փոխանցել Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի առանձին բանկերին: 2022 թվականի ընթացքում վարկային հաստատությունը նախատեսում է ընդլայնել ծառայությունը դեպի ԱՊՀ այլ երկրներ և դուրս գալ մերձավոր ու հեռավոր արտերկրի այլ տարածաշրջաններ։ Արտասահմանյան փոխանցումները ներառված են անվճար փոխանցումների սահմանաչափերի մեջ, որոնց գերազանցելու դեպքում միջնորդավճարը կկազմի գործարքի գումարի 1%-ը:
Ռուսաստանյան վարկային հաստատությունների շրջանում հեռախոսահամարով արտասահման գումար փոխանցելու գործառույթը նախկինում հասանելի էր միայն «Սբեր»-ի հաճախորդներին։ Բանկի մամուլի ծառայությունում նշել են, որ այժմ փոխանցումներ են իրականացվում Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան և Ուզբեկստան։ Բանկի բջջային հավելվածի բոլոր օգտատերերի համար ծառայության արժեքը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, առնվազն 30 ռուբլի, իսկ առավելագույնը՝ 1000 ռուբլի:
Նշվում է, որ 2022 թվականին հեռախոսահամարով միջոցների փոխանցման գործառույթը կգործարկեն նաեւ Unistream-ը, МКБ-ն եւ ДОМ.РФ-ը:
Ըստ ՌԴ Կենտրոնական բանկի վիճակագրության, միայն 2021 թվականի օգոստոսին Ռուսաստանից արտասահման ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալը կազմել է $893 մլն։ Տարեսկզբից այդ ցուցանիշը կազմել է $5.45 մլրդ։ Հիմնական մասը (80-90%` կախված ամսից) բաժին է ընկնում ԱՊՀ երկրներ ուղարկվող փոխանցումներին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: