ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Ասլանյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարոս Սիմոնյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:Արշակ Ասլանյանի աշխատանքային գործունեությունը.2018-2021թթ․՝ «Matterson Home» ՍՊԸ, հիմնադիր տնօրեն2016-2018թթ․՝ «Դեկորա Գրուպ» ՍՊԸ, ներքնակների արտադրության տնօրեն, արտահանման տնօրեն2012-2020թթ․՝ «Matterson» ՍՊԸ (Կիեւ, Ուկրաինա), ներքնակների գործարանի համահիմնադիր2002-2012թթ․՝ «Ֆուրնիվուդ» ՍՊԸ, ֆինանսների կառավարիչ, արտադրության համակարգող, ցանցային օպերացիոն տնօրեն, լոգիստիկայի տնօրեն, արտաքին առեւտրի տնօրեն2001-2002թթ․՝ «Ռանսաթ Արմենիա» ՍՊԸ, Երեւանի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրի ղեկավար, Վանաձորի «Խիմպրոմ» գործարանի վերագործարկման ծրագրի ղեկավար2001թ․՝ «Արմենթել» ՓԲԸ, գանձապետական վարչության պետ1999-2001թթ․՝ «HSBC» բանկ ՓԲԸ, վարկային մասնագետ, արտաքին առեւտրի սպասարկման մասնագետ: Tweet Դիտում՝ 3117