Ազգային բրենդերի ընդհանուր արժեքն այս տարի կազմել է $90.8 տրլն

21.10.2021 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Brand Finance #Nation Brands #վարկանիշ
Brand Finance խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Nation Brands հերթական վարկանիշը` աշխարհի տարբեր երկրների հետ կապված տնտեսական, քաղաքական եւ հեղինակության համալիր գործոնների պայմանական գնահատված արժեքը, հաղորդում է «Կոմերսանտը»-ը:

Անցած տարվանից առաջին տեղը պահպանել է ԱՄՆ-ն, որի բրենդը գնահատվել է $24.8 տրլն, երկրորդ տեղում Չինաստանն է ($19.8 տրլն), երրորդում՝ Ճապոնիան ($4.4 տրլն): Առաջին տասնյակում են նաեւ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Կանադան, Իտալիան եւ Հարավային Կորեան:

Ազգային բրենդերի ընդհանուր արժեքն այս տարի աճել է 7%-ով եւ կազմել $90.8 տրլն՝ հիմնականում նախորդ տարվա համեմատ համաշխարհային տնտեսության հարաբերական վերականգնման շնորհիվ: Այնուամենայնիվ, այս ցուցանիշը դեռեւս 7%-ով ցածր է նախահամավարակային 2019 թվականի մակարդակից:

Անցած տարվանից ամենամեծ առաջընթացն ապահովել է Էստոնիայի բրենդը (38%-ով)՝ թվային ենթակառուցվածքների զարգացման բարձր մակարդակի շնորհիվ, ինչը հատկապես ձեռնտու էր COVID-19 համավարակի ժամանակ, երբ թվային ծառայությունների պահանջարկն աճեց ամբողջ աշխարհում:

Բացի ազգային բրենդի արժեքը չափելուց, Brand Finance-ը որոշում է նաեւ ազգային բրենդի հարաբերական ուժը`օգտագործելով հավասարակշռված ցուցանիշների համակարգ, որը գնահատում է բրենդի ներդրումները, կապիտալը եւ արդյունավետությունը: Այս ցուցանիշներով ամենաուժեղ բրենդը Շվեյցարիան է, երկրորդ տեղում Կանադան է, երրորդում՝ Նիդեռլանդները:
Դիտում՝ 3193
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW