Պետական բյուջեի հարկային եկամուտների 10% ավելացում 2021թ. երրորդ եռամսյակում

20.10.2021 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000 խոշոր հարկատուներ
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը  2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10%-ով՝ կազմելով 871.24 մլրդ դրամ՝ նախորդ ժամանակահատվածի 792.32 մլրդ դրամի փոխարեն:

Խոշորագույն հարկատուների ցանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով գլխավորել է «Գազպրոմ Արմենիա»-ն: Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 38.27 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 9.7%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 34.88 մլրդ դրամ, իսկ հարկատուների ցուցակում եղել է երկրորդը):

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է: Ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 38.25 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15.3%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 33.16 մլրդ դրամ, զբաղեցնելով երրորդ տեղը):

Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն»-ն է՝ 34.19 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է չորրորդը, իսկ ներկայումս վերջինիս կողմից վճարած հարկերը ավելացել են 38.9%-ով:

Ցանկում չորրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է (նախորդ տարի եղել է առաջինը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 24.77 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36.86 մլրդ դրամի փոխարեն (անկումը կազմել է 32.8%):

Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2021թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով վճարել է 16.42 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 23.8%-ով (նախորդ տարի կրկին եղել է հինգերորդը):



1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ՝

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 15.53 մլրդ դրամ (աճ՝ 19.5%),

«ՄՏՍ Հայաստան»-ը՝ 13.04 մլրդ դրամ (աճ ՝ 29.7%)

«Թեղուտ»-ը՝ 12.34 մլրդ դրամ (աճ՝ 134.1%),

«ՍիՓիԷս Օիլ»-ը՝ 11.94 մլրդ դրամ (անկում՝ 17.1%),

«Ֆլեշ»-ը՝ 10.76 մլրդ դրամ (անկում՝ 9.6%):

Այվազյան Աննա
Դիտում՝ 1408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW