Չինաստանն ամերիկյան որոշ ընկերություններին դրդում է տեղադրել համակարգեր, որոնք թույլ կտան սպառողներին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի նախաշեմին գնումներ կատարել թվային յուանով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:Նշվում է, որ Չինաստանը հորդորել է McDonald's-ին ընդլայնել թվային յուանով վճարման համակարգը երկրի ողջ տարածքում գործող ռեստորաններում, քանի որ Չինաստանը պատրաստվում է գործարկել աշխարհում առաջին խոշոր թվային արժույթը:«Թվային յուանը Չինաստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված օրինական վճարային միջոց է, որը թույլ է տալիս մարդկանց թվային գործարքներ կատարել բջջային հեռախոսի հավելվածի միջոցով: Չինաստանի Ժողովրդական բանկը նշում է, որ արժույթը, որը նաեւ հայտնի է e-CNY անվանմամբ, կօգտագործվի կանխիկի հետ միասին: Տասնյակ այլ երկրներ դիտարկում են կենտրոնական բանկերի թվային արժույթների օգտագործման հնարավորությունը»,- գրում է պարբերականը: 20.10.2021 | 09:06 Ֆրանսիան ապացուցել է ԿԲ թվային արժույթների օգտակարությունը Փորձնական ծրագրի շրջանակում McDonald's-ը թույլ է տալիս սպառողներին օգտագործել թվային յուանով դրամապանակներ Շանհայի 270 կետերում: Սակայն Չինաստանի կառավարությունը ցանկանում է, որպեսզի ցանցն ընդլայնի համակարգը ամբողջ երկրով մեկ:McDonald's-ը հրաժարվել է մեկնաբանել ճնշումների մասին տեղեկատվությունը: «Շանհայը մեր փորձնական քաղաքն է, եւ մենք կսովորենք հաճախորդների արձագանքների վրա»,- նշել են ընկերությունում:Ինչպես գրում է պարբերականը, ճնշման են ենթարկվել նաեւ Օլիմպիական խաղերի գլխավոր հովանավոր Visa-ն եւ ԱՄՆ թիմի հովանավոր Nike-ը, սակայն երկու ընկերություններն էլ հրաժարվել են մեկնաբանություններից:Չինաստանի ֆինանսական կարգավորիչներին մոտ աղբյուրներից մեկը հերքել է Պեկինի կողմից ամերիկյան ընկերությունների վրա ճնշումներ գործադրելը եւ ասել, որ պետական բանկերին հանձնարարվել է ներգրավել առեւտրականների, ովքեր օգուտ են քաղում թվային յուանով անվճար գործարքներից: Tweet Դիտում՝ 2498